Մարտի 20-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 3-րդ «Բ» դասարանում տեղի ունեցավ «Մի փունջ գարուն» խորագրով ինտեգրված դաս-միջոցառում, որը կազմակերպել էր դասվար Անուշ Աղաբեկյանը։ Դասն իր մեջ ներառում էր տարբեր առարկաներ՝ «Ես և շրջակա աշխարհը», «Մայրենի», «Երաժշտություն», «Տեխնոլոգիա», և համեմված էր երգերով, պարերով, արտասանություններով։ Դասվար Անուշ Աղաբեկյանը ներկայացրեց դասի քայլաշարը ու սկիզբը մեկնարկեց «Խճանկար» մեթոդ-հնարով, որի արդյունքում աշակերտները գուշակելով հանելուկների և հարցերի ճիշտ պատասխանները, հավաքեցին մի գեղեցիկ գարնանային տեսարան։ Այնուհետև ներկայացրին ծաղիկների բուժիչ հատկությունների մասին ինֆորմացիա և բոլորին մաղթեցին, որ լինեն առողջ ու օգտվեն ծաղիկներից պատրաստված թուրմերից։ Դաս-միջոցառման ավարտին սովորողները շնորհավորեցին իրենց մայրիկներին՝ կատարելով Ադրիանայի «Մայրիկ» երգը։ Գարնանային բարձր ու զվարթ տրամադրությունը թևածում էր դահլիճում։
| |
| |
Դիտումներ: 233 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |