Հունիսի 3-ին՝ Հեծանվային սպորտի միջազգային օրվա կապակցությամբ, Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում կազմակերպվեց միջոցառում, որը միավորեց կրթական, գիտելիքահեն ու սպորտային տարրերը։ Միջոցառման առաջին հատվածում դպրոցի աշակերտները ներկայացրին հեծանվային սպորտի պատմությունը՝ անդրադառնալով ինչպես դրա գլոբալ զարգացումներին, այնպես էլ առողջ ապրելակերպում ու բնապահպանական տեսանկյունից հեծանվային շարժման դերին։ Նրանք ընդգծեցին ֆիզիկական դաստիարակության և սպորտի նկատմամբ հետաքրքրության խթանման կարևորությունը, ինչի նպատակը առողջ ու ակտիվ սերունդների դաստիարակումն է։ Օրվա կարևորագույն պահը դարձավ դպրոցական տարածքում կազմակերպված հեծանվային երթը, որին մասնակցեցին տարբեր տարիքային խմբերի աշակերտներ՝ դրական ու ոգևորիչ մթնոլորտում։ Երթը ոչ միայն խթանեց թիմային ոգին, այլև վեր հանեց հեծանիվը որպես մաքուր ու հասանելի տրանսպորտի միջոց ներկայացնելու գաղափարը։ Միջոցառումը համադրեց ուսուցողական բովանդակությունն ու գործնական մասնակցությունը՝ դարձնելով օրվա նպատակը լիարժեք իրագործված։
| |
| |
Դիտումներ: 164 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |