«Բռնության կանխարգելում. բռնությունից զերծ միջավայր» թեմայով բաց դաս՝ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում

Դեկտեմբերի 10-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում «Անվտանգ և ապահով կրթական միջավայրի տարվա» շրջանակում կազմակերպվեց «Բռնության կանխարգելում. բռնությունից զերծ միջավայր» թեմայով բաց դաս։ Միջոցառումը նախաձեռնել էին ԿԱԴԱՀ Արմիդա Գևորգյանը, Հումանիտար առարկաների մեթոդմիավորման նախագահ, «Հասարակագիտություն» առարկայի ուսուցչուհի Մերի Դանիելյանը և դպրոցի աշակերտական խորհուրդը։

Դասի ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին բռնության հիմնական տեսակները, դրանց կանխարգելման ուղիները, ինչպես նաև բուլինգի և կիբեռբուլինգի վտանգները։ Քննարկվեցին դպրոցական միջավայրում թաքնված կամ բացահայտ դրսևորումների հայտնաբերման, հոգեբանական աջակցության տրամադրման, ինչպես նաև ընտանիք–դպրոց գործընկերությունը ուժեղացնելու արդյունավետ մեթոդներ։

Բաց դասն ավարտվեց ակտիվ քննարկումներով ու հարցուպատասխանով, որի ընթացքում ներկաները հանդես եկան իրենց դիտարկումներով և առաջարկներով՝ նպաստելով անվտանգ կրթական միջավայրի շարունակական ձևավորմանը։

    

    

    

    

    

    

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (10.12.2025)
Դիտումներ: 116 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar