|
Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը միացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հայտարարված Մայրենի լեզվի միջազգային օրվան նվիրված ազգային երգ ու պարի հեղինակային տեսանյութերի մրցույթին։ Մրցույթի շրջանակում ներկայացված աշխատանքում համադրված են ազգային երգն ու պարը՝ հայկական ավանդական մշակույթը ներկայացնող նվագարանների ուղեկցությամբ։ Տեսանյութի նպատակն է արժևորել մայրենի լեզուն՝ այն ներկայացնելով ազգային մշակութային ժառանգության համատեքստում։ Հատկանշական է, որ սովորողների ազգային հագուստները ստեղծվել են դպրոցում իրականացված նախագծային աշխատանքի արդյունքում՝ դառնալով կրթական նախաձեռնության կարևոր և տեսանելի արդյունք։ Այսպիսով, աշակերտները ոչ միայն հանդես են եկել որպես կատարողներ, այլև մասնակցել են մշակութային արժեքների վերարտադրության գործընթացին։ Նախագծում ընդգրկված են՝
Աշխատանքները համակարգել են «Երաժշտություն» առարկայի ուսուցչուհի Թամարա Հովհաննիսյանն ու «Հայոց լեզու» առարկայի ուսուցչուհի Լիլիթ Սարգսյանը։ Նկարահանման աշխատանքներին աջակցել է 6-րդ «Ա» դասարանի ծնող Մհեր Մաշուրյանը՝ իր մասնագիտական ներդրմամբ նպաստելով նախաձեռնության հաջող իրականացմանը։
| |
|
| |
| Դիտումներ: 255 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |


