Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտները ներգրավված են դպրոցի ջերմատան աշխատանքներում

«Տեխնոլոգիա» առարկայի դասաժամի ընթացքում դպրոցի աշակերտները խմբերով այցելում են դպրոցի ջերմատուն, ծանոթանում պայմաններին, կատարում քաղհան, ջրում:

Ջերմատան այգեպան Նունե Ջավահիրյանը այցերի ընթացքում աշակերտներին ներկայացնում է ջերմատան հողի տեղաձևման, տնկման խտության և բաժակների պատրաստման մի քանի տարբերակներ, որից հետո աշակերտների հետ միասին կատարում են լոլիկի, ռեդիսկայի և հազարի թաղարների քաղհան ու ջրում:

  

Աշակերտները ոգևորված են և հաճույքով են այցելում ջերմատուն ու մասնակցում իրականացվող աշխատանքներին: Այսուհետ նույնպես դպրոցի սաները ակտիվորեն կներգրավվեն ջերմատանն իրականացվող աշխատանքներին:

Դպրոցամերձ ջերմատներում ու այգիներում կիրառվող նորարարական մոտեցումներն և տեխնոլոգիաները ունեն ոչ միայն ուսուցողական նշանակություն, այլև ոգևորիչ են և մոտիվացնող, քանի որ աշակերտները հնարավորություն են ստանում անմիջական մասնակցություն ունենալ գյուղմթերքի մշակմանը և ձեռք բերել ժամանակակից եղանակներով մշակաբույսերի աճեցման հմտություններ, ծանոթանալ արտադրական ողջ արժեշղթային։

Հավելենք, որ ջերմատունը դպրոցում հիմնվել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) աջակցությամբ՝ «Դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում:

  

  

    

Կատեգորիա: ԴՊՐՈՑԻ ԱՌՕՐՅԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (16.12.2021)
Դիտումներ: 845 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar