Մարտի 4-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում 4-6-րդ դասարանների աշակերտների մասնակցությամբ տեղի ունեցավ «Սպորտլանդիա 2022» մարզական միջոցառման նախընտրական փուլը, որի ժյուրիի անդամներն էին ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը՝ նախագահ, տնտեսական գծով փոխտնօրեն Ալեքսանդր Հայրապետյանը, դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Արմիդա Գևորգյանը, Տարրական դասարանների մեթոդմիավորման նախագահ Ռիտա Շալունցը՝ անդամներ: Մարզական միջոցառմանը մասնակցում էր 4-ից 6-րդ դասարանների 10 աշակերտներից կազմված երկու թիմ՝ «Առյուծները» և «Արծիվները», որոնց մարզել է «Ֆիզկուլտուրա» առարկայի ուսուցչուհի Աննա Աբգարյանը:
Մարզական միջոցառումն ընդհանուր կազմված էր 5 խաղից. խաղային փոխանցումավազք, փոխանցումավազք՝ արգելքների հաղթահարումով, փոխանցումավազք՝ մարմնամարզական օղակներով, խաղային փոխանցավազք՝ բասկետբոլի գնդակով և օղակների օլիմպիական խորհրդանիշի տեսքով հավաքում: Մարզական միջոցառման դադարների ընթացքում դպրոցի 7-րդ դասարանի աշակերտներ Լիլի Եղյանը, Աննա Սարգսյանը և Լիլիթ Հովսեփյանը ներկայացրին գեղարվեստական պարային համար, Նարե Ծատրյանը և Մարիա Հայրապետյանը՝ օղակներով սպորտային պար, Էլիզա Դաջունցը՝ մենապար, իսկ Էլեն Պողոսյանն իր ելույթով ավարտեց սպորտային միջոցառումը: «Սպորտլանդիա 2022» մարզական միջոցառման նախընտրական փուլի արդյունքներով 3:2 հաշվով հաղթող ճանաչվեց «Արծիվներ» թիմը, որը Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը կներկայացնի «Սպորտլանդիա 2022» մարզական միջոցառման 4-6-րդ դասարանի աշակերտների համայնքային փուլում: Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին տեղի էր ունեցել նաև «Սպորտլանդիա 2022» մարզական միջոցառման 1-3-րդ դասարանների աշակերտների նախընտրական փուլը:
Ավելի շատ լուսանկարներ՝ այստեղ: | |
| |
Դիտումներ: 538 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |