Խոստովանությունների, շնորհակալությունների և խոստումների օր՝ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի իններորդցիների համար

Վերջին դաս... Հյուրաշատ մի դաս՝ պոեզիայով ու սրտաբուխ խոսքերով լեցուն, զուլալ արցունքներով թաթախված, մայիսյան վարդերով զարդարված, ջերմ ու սրտագին մաղթանքներով ողողված։

Խոստովանությունների, շնորհակալությունների և խոստումների օր է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի իններորդցիների համար։

    

    

    

Թերթվեց 2022-2023 ուսումնական տարվա շրջանավարտների հուշամատյանը, արժևորվեց անցած ճանապարհը, ընդգծվեց դպրոցի և ուսուցչի դերը յուրաքանչյուր անհատի կյանքում։ Աշակերտները խորին շնորհակալություն հայտնեցին դպրոցի տնօրեն Դավիթ Կոստանդյանին` անմնացորդ նվիրումի, անգնահատելի ջանքերի ու հոգատարության համար։ Շնորհակալության խոսքեր ուղղվեցին նաև փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանին` խստապահանջ ու միշտ նեցուկ լինելու համար։ Հրաժեշտի ու շնորհավորանքի խոսքերով շրջանավարտներին բարի երթ մաղթեցին դասղեկներ Մերի Մկրտչյանը և Արփինե Մարտիրոսյանը, մաղթելով` արժանապատիվ հաղթահարել բոլոր դժվարությունները, լինել հայրենիքի արժանի զավակ, ցանկանկացան, որ հաջողության աստղը դառնա այս կյանքում բոլորի մշտական ուղեկիցը։

Միջոցառման մեկնարկին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրեն Դավիթ Կոստանդյանն ընթերցեց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի շնորհավորանքը՝ 2022-2023 ուսումնական տարվա շրջանավարտներին:

Իններորդցիներից շնորհավորելու էին եկել նաև դպրոցի առաջին դասարանցիները:

Ձեզ անվարան երթ կյանքի այս նոր փուլում...

Միջոցառման բոլոր լուսանկարներ՝ այստեղ:

    

    

    
 

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (26.05.2023)
Դիտումներ: 940 | Վարկանիշ: 3.2/6
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar