Բաց դաս՝ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում՝ նվիրված Սպիտակի աղետալի երկրաշարժի զոհերի հիշատակին

Դեկտեմբերի 7-ը Հայաստանում նշվում է որպես «Երկրաշարժի զոհերրի հիշատակի և աղետների դիմակայության օր»:

Այսօր Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի «Աշխարհագրություն» առարկայի ուսուցչուհի Հերմինե Ալավերդյանի կողմից դպրոցի 9-րդ «Ա» և 9-րդ «Բ» դասարանների աշակերտների ակտիվ մասնակցությամբ կազմակերպվել էր բաց դաս՝ նվիրված Սպիտակի աղետալի երկրաշարժի զոհերի հիշատակին, որին մասնակցում էին դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը, ՄԿԱ գծով փոխտնօրեն Աիդա Անտոնյանը, Բնագիտամաթեմատիկական առարկաների մեթոդմիավորման նախագահ Անուշ Դաջունցը, 9-րդ «Բ» դասարանի դասղեկ Լուսինե Ասլանյանը, մաթեմատիկայի ուսուցչուհի Սիրուշ Բաղդասարյանը, «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ուսուցիչ Արթուր Հովսեփյանը, ԱԻՆ աշխատակիցներ:

Բաց դասի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Սպիտակի աղետալի երկրաշարժի զոհերի հիշատակը:

Հերմինե Ալավերդյանը բնութագրեց երկրաշարժը, խոսեց պատմական Հայասատանում և վերջին հարյուրամյակում աշխարհում տեղի ունեցած խոշոր երկրաշարժերի, Սպիտակի ավերիչ երկրաշարժի պատճառների և մարդկանց վարքագծի մասին, ապա նկատեց` անհրաժեշտ գիտելիքներ ունենալու դեպքում մարդկային կորուստներն անհամեմատ քիչ կլինեն:

Աշակերտները ներկայացրին երկրաշարժերի տեսակները ըստ առաջացման բնույթի, ըստ կանխատեսելիության աստիճանի, վերլուծեցին Գուտենբերգ-Ռիխտերի օրենքը, փորձեցին գտնել երկրաշարժերի օջախների, դրանց ներգործության մեխանիզմների և տարածա-ժամանակային բաշխման կապը:

  

Բաց դասին իրենց մասնակցությունն ունեցան նաև Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարական ծառայության աշխատակիցներ Արտուշ Լալայանը և Արա Շահնազարյանը, ովքեր աշակերտներին ցուցադրեցին, թե ինչպես պետք է ցուցաբերել առաջին օգնություն արյունահոսության, կոտրվածքների, այրվածքների, շոկի, ջրահեղձության և շնչահեղձության ժամանակ, ինչպես նաև շեշտեցին, որ առաջին օգնության ճիշտ ցուցաբերումով է պայմանավորված հետագա բուժօգնության հաջողությունը, ինչպես նաև շատ կարևոր է դրա տարրական իմացությունը։

  

1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցավ ավելի քան 9 բալ հզորությամբ ավերիչ երկրաշարժ։ Այն ընդգրկեց Հանրապետության տարածքի 1/3 մասը՝ մեկ միլիոն 130 հազար բնակչությամբ։ Այսօր լրանում է 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի հյուսիսում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի 33-րդ տարելիցը: 1988 թվականի դեկտեմբերի 7-ին՝ տեղական ժամանակով ժամը 11:41-ին տեղի ունեցած երկրաշարժը Սպիտակի երկրաշաժ անունը ստացավ, քանի որ էպիկենտրոնը Սպիտակ քաղաքի մոտ գտնվող Շիրակամուտ (Նալբանդ) գյուղում էր: Այստեղ ցնցումների ուժգնությունը 9-10 բալ էր: Ուժգին ցնցումների հետեւանքով կես րոպեում ավերվել է հանրապետության գրեթե ողջ հյուսիսային հատվածը, որտեղ ապրում էր 1 միլիոն մարդ։ Երկրաշարժից շարքից դուրս է եկել հանրապետության արդյունաբերական ներուժի շուրջ 40 տոկոսը, լիովին ավերվել են Սպիտակ քաղաքը, մասամբ ավերվել են Գյումրի (Լենինական), Ստեփանավան, Վանաձոր (Կիրովական) քաղաքները եւ բազմաթիվ գյուղեր: Ընդանուր՝ ավելի քան 400 բնակավայր: Երկրաշարժը խլեց ավելի քան 25 000 մարդու կյանք, վիրավորվեց ավելի քան 31 000 մարդ, կես միլիոնից ավելի մարդ մնաց անօթեւան:

Մինչեւ 2019 թվականը դեկտեմբերի 7-ը Հայաստանում երկրաշարժի զոհերի հիշատակի օր էր: 2019 թվականին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության առաջարկով, փոխվեց «Տոների եւ հիշատակի մասին» օրենքն ու դեկտեմբերի 7-ը դարձավ՝ երկրաշարժի զոհերի հիշատակի եւ աղետների դիմակայության օր: Փոփոխության նպատակն է ողջ մարդկության ուշադրությունը հրավիրել աղետների նվազեցման ու դիմակայուն հասարակություն ունենալու կարեւորության վրա:

  

  

  

  

  

  

  

  

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (07.12.2021)
Դիտումներ: 874 | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar