Մարտի 14-ին նշվում է ամենաանսովոր և առեղծվածային տոներից մեկը՝ «Պի» թվի օրը (International π Day): Այս ոչ պաշտոնական տոնը հնարել է 1987թ. ֆիզիկոս Լարի Շոուն Սան Ֆրանցիսկոն, ով նկատել է, որ ամսաթվի ամերիկյան գրագրությամբ (ամսաթիվ/օր) մարտի 14-ը՝ 3/14 և ժամը 1:59:26 համընկնում են «π» թվի սկզբում գտնվող թվերի հետ` π=3,1415926…
Մարտի 14-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 9-րդ «Ա» դասարանում «Պի» թվի ծննդյան օրվա առթիվ տեղի ունեցավ բաց դաս՝ «Մաթեմատիկա» առարկայից, որը կազմակերպել էր ուսուցչուհի Ալլա Առստամյանը։ Դասի մեկնարկից հետո աշակերտները կատարեցին փոքրիկ գործնական աշխատանք, որի արդյունքում կարողացան հաշվարկել «Պի» թվի մոտավոր արժեքը։ Կազմակերպվեց խաղ-վիկտորինա, որն անցկացվեց երեք փուլով։ Առաջին փուլում չորս խմբերից յուրաքանչյուրը պրոյեկտիվ մեթոդով ներկայացրեց որևէ մաթեմատիկոսի կյանքը, նրա աշխատանքային գործունեությունը։ Երկրորդ փուլում խմբերին, իսկ երրորդ փուլում՝ ավագներին տրվեցին տրամաբանական հարցեր։ Բնագիտամաթեմատիկական առարկաների ուսուցիչներից կազմված ժյուրին գնահատեց խմբերի աշխատանքը, նրանց պարգևատրեց պատվոգրերով։ Խաղ-վիկտորինայի արդյունքում հաղթող ճանաչվեց «Էվկլիդես» թիմը: «Պի» (π) թիվը մաթեմատիկական հաստատուն է, որն արտահայտում է շրջանագծի երկարության հարաբերությունն իր տրամագծին: Թվային արտահայտությամբ «π»-ն սկսում է 3.141592-ով և ունի անսահման մաթեմատիկական շարունակություն: Ինչպես կարծում են մասնագետները, այդ թիվը բացահայտվել է բաբելոնյան մոգերի կողմից և կիրառվել է Բաբելոնյան հայտնի աշտարակի կառուցման ժամանակ: Մինչդեռ «Պի»-ի ոչ բավարար ճշգրտությունը հանգեցրել է ամբողջ նախագծի փլուզմանը: Հնարավոր է, որ այս մաթեմատիկական հաստատունն է ընկած եղել լեգենդար Սողոմոն արքայի Տաճարի կառուցման հիմքում: Ի դեպ, «Պի» թվի տոնը համընկնում է ամենահայտնի և ազդեցիկ ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնի ծննդյան օրվա հետ: Օրը նշելու համար թխում են թխվածքներ, որոնց վրա գրվում է «π» նշանը, կարդացվում են «π» թվին նվիրված գովասանական խոսքեր, խոսվում է մարդկության համար նրա դերի մասին և թե ինչ կլիներ աշխարհն առանց «π»-ի:
| |
| |
Դիտումներ: 352 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |