Ապրիլի 23-ին Կապանի Դ. Համբարձումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում կայացավ ՀՀ մարզերի և Երևան քաղաքի դպրոցների 4-6-րդ դասարանների աշակերտների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառման մարզային փուլը: Թեժ մրցապայքարում 53 միավորով 1-ին տեղ զբաղեցրին ու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից տրված հավաստագրի ու գավաթի արժանացան մեր դպրոցի սաները:
Մրցանակային տեղեր են զբաղեցրել.
Գորիսի Յու․ Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 4-6-րդ դասարանի աշակերտների թիմը՝ որպես հաղթող, իրավունք ստացավ մասնակցելու մայիսին Վանաձոր քաղաքում կայանալիք սպորտլանդիայի եզրափակիչ փուլին։ Մեր թիմի մարզիչներն են «Ֆիզկուլտուրա» առարկայի ուսուցիչներ Ռոբերտ Արզումանյանն ու Աննա Աբգարյանը: Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին Կապանի Դ. Համբարձումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում կայացել է ՀՀ մարզերի և Երևան քաղաքի դպրոցների 1-3-րդ դասարանների աշակերտների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառման մարզային փուլը, որի արդյունքներով Գորիսի Յու․ Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 1-3-րդ դասարանի աշակերտների թիմը՝ որպես հաղթող, իրավունք է ստացել մասնակցելու մայիսին Գյումրի քաղաքում կայանալիք սպորտլանդիայի եզրափակիչ փուլին և ներկայացնելու Սյունիքի մարզը:
| |
| |
Դիտումներ: 307 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |