«Դասը վարում է ծնողը»․ «Անչափահասը և նրա վարքագծի առանձնահատկությունները» թեմայով դաս՝ դպրոցի 7-րդ «Բ» դասարանում

«Դասը վարում է ծնողը» նախաձեռնության շրջանակում ութերորդ հանդիպումը տեղի ունեցավ 7-րդ «Բ» դասարանում։ Դասը վարեց ՀՀ  ՆԳՆ ոստիկանության Գորիսի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման խմբի ավագ տեսուչ, ոստիկանության մայոր, զինվորական թոշակառու Լիլիթ Դավթյանը։ Դասի թեման էր՝ «Անչափահասը և նրա վարքագծի առանձնահատկությունները»։

Սովորողներն իրազեկվեցին ոստիկանության կողմից անչափահասների հետ տարվող աշխատանքների մասին, պարզաբանվեցին «հանցանք», «հանցագործություն» հասկացությունները։ Ներկայացվեցին անչափահասներին բնորոշ վարքագծային առանձնահատկությունները։

Մեծ ուշադրություն դարձվեց հատկապես կարգապահությանը՝ թե՛ դպրոցում, թե՛ դպրոցից դուրս։

Անդրադարձ կատարվեց անչափահասների կողմից սուր, կտրող ծակող գործիքներ, ծխախոտ, ալկոհոլ  օգտագործելու արատավոր և վտանգավոր երևույթներին։

Առաջարկվեց էլ ավելի ամրապնդել դպրոց-ընտանիք-ոստիկանություն կապը՝ նպատակ ունենալով անչափահասին հետ պահելու վտանգավոր արարքներ կատարելուց։ 

Դասն ընթացավ հետաքրքիր քննարկումներով, սովորողները հարցեր ուղղեցին՝ ստանալով սպառիչ պատասխաններ։ 

Դասը ուսուցողական մեծ նշանակություն ուներ ու զարգացրեց ճանաչողական կարևոր գիտելիքներ։

Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրինությունը շնորհակալություն է հայտնում 7-րդ «Բ» դասարանի ծնող Լիլիթ Դավթյանին՝ նախաձեռնությանը մասնակցելու համար։

    

    

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (28.02.2025)
Դիտումներ: 165 | Վարկանիշ: 4.5/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar