Գորիսի պետական համալսարանի ուսանողներն իրենց ուսումնական պրակտիկան անց են կացնում Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում

Մարտի 3-ից Գորիսի պետական համալսարանի «Անգլերեն լեզու և գրականություն», «Հայոց լեզու և գրականություն» և «Կենսաբանություն» մասնագիտությունների 2-րդ կուրսի ուսանողներն իրենց ուսումնական պրակտիկան անց են կացնում Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում:

Պրակտիկան կրում է ճանաչողական, պասիվ բնույթ: Այն անց է կացնում դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանը, որը ուսանողներին ծանոթացնում է ուսումնական պրոցեսի, դպրոցում կիրառվող փաստաթղթերի հետ, ներկայացնում հանրակրթության մեջ կիրառվող օրենքները, կարգերը:

Ուսանողները ծանոթացել են հանրակրթական չափորոշիչներին, առարկայական ծրագրերին, թեմատիկ պլաններին, օրացուցային-թեմատիկ պլաններին, մասնակցել են դասացուցակի հետ տարվող ընթացիկ աշխատանքներին:

Դպրոցի ներառական կրթության բաժնում ուսանողները ծանոթացել են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտների հետ տարվող աշխատանքներին, կրթության ներառականությունն ապահովող փաստաթղթերին, հատուկ մանկավարժների և ուսուցչի օգնականների աշխատանքի բնույթին, շփվել վերջիններիս հետ:

Սերգեյ Ավանեսյանն ուսանողներին ներկայացրել է դպրոցում կիրառվող օրվա դասի պլանի ձևանմուշը, միասին լրացրել են իրենց նախընտրած առարկայի և թեմայի համար նախատեսված մեկ օրվա դասի պլան:

Ուսանողների պրակտիկան կավարտվի նրանց կողմից դասացուցակի կազմմամբ։

    

    

    

    

    

    

    

    

    

    

    

    

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (11.03.2025)
Դիտումներ: 216 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar