Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջում տեղի ունեցավ կարևոր հանդիպում-քննարկում, որը միավորել էր Գորիսի տարածաշրջանի դպրոցների ներկայացուցիչներին՝ ծանոթանալու քոլեջի ընձեռած կրթական հնարավորություններին և մատուցվող մասնագիտություններին։ Հանդիպմանը մասնակցեց Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանը: Հանդիպման ընթացքում հատուկ ուշադրություն դարձվեց դպրոցների կարևորությանը՝ որպես այն հիմնական հարթակ, որտեղ սկսվում է մասնագիտական կողմնորոշման գործընթացը, և որտեղ երիտասարդները ձևավորում են իրենց ապագա մասնագիտությունը ճիշտ ընտրելու հիմունքները։ Քննարկումն ընթացավ մասնագիտական և կառուցողական մթնոլորտում, որտեղ մասնակիցները ներկայացրին իրենց մտահոգությունները, քննարկեցին ոլորտային մարտահրավերները և առաջարկեցին զարգացման հնարավոր ուղիներ։ Աշխատաշուկայի պահանջների և կրթական համակարգի փոխկապակցվածության առանցքային խնդիրները դարձան քննարկման գլխավոր թեման, և մասնակիցները հնարավորություն ունեցան ստանալ համապարփակ ու հստակ պատասխաններ։
| |
| |
Դիտումներ: 234 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |