Ապրիլի 4-ին Կապան քաղաքում տեղի ունեցավ «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզային խաղերի 7-9-րդ դասարանների Սյունիքի մարզային փուլը։ Մրցումներին մասնակցում էին Կապանի, Գորիսի, Սիսիանի, Մեղրիի և Քաջարանի պատանի բասկետբոլիստները։ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի սաները գեղեցիկ և համառ պայքարից հետո զբաղեցրին 2-րդ պատվավոր տեղը և իրավունք ստացան մասնակցելու 3-րդ՝ միջմարզային փուլին։ Բոլոր թիմերը ներկայացել էին մեծ պատրաստվածությամբ և աչքի ընկան իրենց հետաքրքիր, թիմային խաղով։ Թիմերը պարգևատրվեցին գավաթներով և հավաստագրերով։ Բասկետբոլն արդեն դպրոցականների լիգա ունի, որի շնորհիվ մեր երեխաներն իսկապես տեղեկացված կլինեն մասսայական մրցաշարերի անցկացման մասին։ Այն կօգնի, բասկետբոլի զարգացմանը, առողջ ապրելակերպի քարոզմանը և տաղանդավոր ու հեռանկարային մարզիկների հայտնաբերմանը։ Նշենք նաև, որ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի թիմում հանդես եկող տղաները նաև Գորիսի տարածքային մանկապատանեկան մարզադպրոցի բասկետբոլի խմբակի սաներից են, որոնց մարզիչը դպրոցի «Ֆիզկուլտուրա» առարկայի ուսուցչուհի Աննա Աբգարյանն է։
| |
| |
Դիտումներ: 256 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |