Ուսուցչական սեմինար՝ Գորիսում

«Ֆրիդրիխ Էբերտ» հիմանադրամը կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ ՀՀ մարզերում մեկնարկել է ուսուցչական սեմինարների շարք։ 

Ապրիլի 3-ին հերթական հանդիպումը տեղի է ունեցել Գորիսում, որին մասնակցել են Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանն ու «Անգլերեն» առարկայի ուսուցչուհի Լիանա Գրիգորյանը:

Գորիսում անցկացված ուսուցչական սեմինարի ընթացքում կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը և մասնակից ուսուցիչները քննարկեցին կրթության գործընթացում արդի հիմնախնդիրները։ Փորձագետի կողմից ներկայացվեց «Ուսուցման արդյունավետ հնարներ» ձեռնարկում տեղ գտած մեթոդները, որոնք կարող են նպաստել ուսումնական գործընթացի բարելավմանը։

«Ֆրիդրիխ Էբերտ» հիմանադրամի ծրագրերի ղեկավար Լիանա Բադալյանի հետ մասնակիցները նաև քննարկեցին կրթության համատեքստում հիմնարար արժեքների կարևորությունը՝ փոխանակվելով փորձով և նոր գաղափարներով։

    

  

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (14.04.2025)
Դիտումներ: 158 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar