Ապրիլի 14-ին Գորիսի պետական քոլեջի աշխատակիցներն այցելել էին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց՝ մասնագիտական կողմնորոշման նպատակով։ Այցի շրջանակում քոլեջի ներկայացուցիչները հանդիպեցին դպրոցի 9-րդ «Ա» և «Բ» դասարանների աշակերտների հետ՝ նպատակ ունենալով ներկայացնել քոլեջում գործող մասնագիտությունները, ինչպես նաև նախնական և միջին մասնագիտական կրթության ընձեռած հնարավորությունները։ Նրանք աշակերտներին մանրամասն տեղեկատվություն տրամադրեցին յուրաքանչյուր մասնագիտության առանձնահատկությունների, ընդունելության պայմանների, ուսման ընթացքի և ավարտելուց հետո աշխատանքի տեղավորման հնարավորությունների վերաբերյալ։ Քոլեջի աշխատակիցները կարևորեցին այն հանգամանքը, որ մասնագիտական կրթությունը ոչ միայն նպաստում է գործնական հմտությունների ձեռքբերմանը, այլ նաև հնարավորություն է տալիս աշակերտներին ձևավորելու սեփական կարիերայի ուղղությունը դեռևս քոլեջում սովորելու ընթացքում։ Հանդիպումն անցավ ակտիվ ու հետաքրքիր մթնոլորտում։ Աշակերտները հարցեր ուղղեցին իրենց հետաքրքրող մասնագիտությունների մասին, և ստացան սպառիչ պատասխաններ։ Այսպիսի այցելությունները նպաստում են աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը և նրանց տեղեկացված ընտրության հնարավորությանը՝ հետագա կրթական ուղիներ ընտրելիս։
| |
| |
Դիտումներ: 234 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |