Գորիսում կայացավ Սյունիքի մարզպետի գավաթի բազկամարտի բաց առաջնությունը

Ապրիլի 26-ին Գորիս քաղաքում հանդիսավոր մթնոլորտում անցկացվեց Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի գավաթի բազկամարտի բաց առաջնությունը։ Մրցաշարը մեկ հարկի տակ էր համախմբել մարզի ուժեղագույն բազկամարտիկներին՝ վերածվելով ուժի, կամքի ու մարզական ոգու իրական տոնախմբության։

Մրցումային հարթակում իրենց ուժերն էին փորձում մարզի տարբեր համայնքներից ժամանած ավելի քան 100 մարզիկներ, որոնք պայքարում էին հինգ քաշային կարգերում՝ 50 կգ, 60 կգ, 70 կգ, 80 կգ և 80 կգ-ից բարձր։

Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի վարչատնտեսական մասի համակարգող Դավիթ Կոստանդյանն էլ իր ակտիվ մասնակցությամբ և տպավորիչ ելույթով աչքի ընկավ առաջնությունում։ Հաղթահարելով մի քանի փուլ՝ նա բարձր արդյունք արձանագրեց իր քաշային կարգում՝ գրավելով պատվավոր երկրորդ տեղը։ Դավիթ Կոստանդյանը պարգևատրվեց պատվոգրով և արժանացավ դրամական խրախուսման։

Մրցաշարն ընդգծեց մարզիկների պատրաստվածության բարձր մակարդակը և ևս մեկ անգամ ապացուցեց, որ Սյունիքը հարուստ է եռանդուն ու նվիրյալ սպորտսմեններով։

  

  

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (30.04.2025)
Դիտումներ: 226 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar