Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները հաջողություններ են գրանցել «Koreez» կրթական օսկարում

Հոկտեմբերի 5-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ «Koreez» ամենամյա կրթական օսկարը, որը համախմբում է Հայաստանի դպրոցականներին, ուսուցիչներին ու կրթական նախաձեռնությունների հեղինակներին։ Միջոցառմանը ներկա էին նաև Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի պատվիրակները՝ դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանը, մաթեմատիկայի ուսուցիչներ Ալլա Առստամյանն ու Արփինե Մարտիրոսյանը։ Նրանք ուղեկցում էին դպրոցի աշակերտներին, որոնք մրցանակաբաշխությանը ներկայացված էին երկու անվանակարգում։

8-րդ «Բ» դասարանի աշակերտուհի Սոֆի Գրիգորյանը «Կորիզ 2025» առարկայական մրցույթի արդյունքներով զբաղեցրել է 3-րդ պատվավոր տեղը:

9-րդ «Ա» դասարանի աշակերտ Նոյ Զեյնալյանը «Կորիզ–Թել–Սել–ֆիզմաթ» մաթեմատիկական մրցույթի շրջանակում արժանացել է 3-րդ մրցանակային տեղին։

Դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Արփինե Մարտիրոսյանը առանձնահատուկ ներդրում է ունեցել ժամանակակից կրթական տեխնոլոգիաների զարգացման գործում։ Նա «Koreez» կրթական խաղի համար կազմել է ավելի քան 600 ուսուցողական հարց, ցուցաբերելով մասնագիտական բարձր պատրաստվածություն, ստեղծագործ մոտեցում և նվիրվածություն կրթական գործին։

Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրենությունը շնորհավորում է Արփինե Մարտիրոսյանին, Սոֆի Գրիգորյանին և Նոյ Զեյնալյանին՝ ցուցաբերած բարձր արդյունքների, դպրոցի հեղինակությունը բարձր պահելու և համահայկական կրթական միջոցառման բեմահարթակից Գորիսը արժանապատվորեն ներկայացնելու համար։ Դպրոցը հպարտանում է նրանց նվաճումներով և մաղթում նոր հաջողություններ ու ձեռքբերումներ։

    

   

    

    
  
  

    

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (06.10.2025)
Դիտումներ: 207 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar