«Սյունիքում անգլերենի ուսուցիչների հզորացում» մենթորության ծրագիր՝ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում

«Հայաստանի մանուկներ» (Children of Armenia Fund (COAF)) բարեգործական հիմնադրամը շարունակում է իրականացնել «Սյունիքում անգլերենի ուսուցիչների հզորացում» մենթորության ծրագիրը, որի նպատակն է բարձրացնել անգլերենի դասավանդման արդյունավետությունն ու խթանել նախագծային ուսուցման զարգացումը մարզի դպրոցներում։

Ծրագրի շրջանակում մենթորներ Լուսինե Ստեփանյանն ու Վալյա Գալոյանը դիտարկում են իրականացրել Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում՝ հետևելով մի շարք դասերին տարբեր դասարաններում։

5-րդ «Բ» դասարանում, ուսուցչուհի Լիանա Գրիգորյանի ղեկավարությամբ, ուսումնասիրվել է «The Adjective» թեման։ Դասի ընթացքում սովորողները դրսևորել են մեծ հետաքրքրություն, ակտիվորեն մասնակցել բանավոր և գրավոր վարժություններին՝ ցուցաբերելով իրենց ստեղծագործական մոտեցումները։

8-րդ «Բ» և 9-րդ «Ա» դասարաններում, ուսուցչուհի Թագուհի Գրիգորյանի ղեկավարությամբ, ուսումնասիրվել են «The Adjective» և «Famous Musicians in the World» թեմաները։ Դասերն անցել են աշխույժ և համագործակցային միջավայրում․ սովորողները ոչ միայն կիրառել են լեզվական հմտությունները, այլև քննարկել են երաժշտության համաշխարհային մշակութային ազդեցությունը։

Մենթորական ծրագրի գլխավոր նպատակը Սյունիքի մարզի դպրոցներում անգլերենի դասավանդման որակի բարձրացումն է, ուսուցիչների մասնագիտական կարողությունների կատարելագործումը և նորարարական մեթոդների ներդրումը ուսումնական գործընթացում։

    

    

    

    

    

    

    

    

    

    

    

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (11.11.2025)
Դիտումներ: 153 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar