Մեկնարկել է 2021-2022 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի տարածքային փուլը

Հունվարի 7-ից մեկնարկել է 2021-2022 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի տարածքային փուլը:

Սյունիքի մարզում օլիմպիադաների համար անցկացման տեղեր են սահմանվել Գորիսի Յու․ Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը, Կապանի թիվ 7 հիմնական դպրոցը, Սիսիանի ավագ դպրոցը և Մեղրու թիվ 1 միջնակարգ դպրոցը:

Գորիսի Յու․ Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում 2021-2022 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի «Հայոց լեզու» առարկայի տարածքային փուլը մեկնարկել է ժամը 10:00-ին: Դպրոցում օլիմպիադային մասնակցել են Գորիսի տարածաշրջանի դպրոցների 9-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների 150-ից ավելի աշակերտներ:

Հիշեցնենք, որ դպրոցականների առարկայական օլիմպիադայի տարածքային փուլը տեղի կունենա 2022 թվականի հունվարի 7-ից մինչև հունվարի 25-ը:

2021-2022 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի տարածքային փուլի ժամանակացույցին ծանոթացեք այստեղ:

  

  

  

  

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (07.01.2022)
Դիտումներ: 630 | Վարկանիշ: 3.2/4
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar