Աշխատանքային հանդիպում՝ ներառական կրթության արդյունավետ կազմակերպման շուրջ

Փետրվարի 12-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում՝ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի տնօրեն Հերմինե Շալունցի և տնօրենի տեղակալի Վարդիկ Գրիգորյան մասնակցությամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ԿԱՊԿ ունեցող սովորողների ԱՈՒՊ-ները, իրականացվող աջակցության միջոցառումները, ինչպես նաև դպրոցում ընթացող ներառական կրթության կազմակերպման ընթացիկ աշխատանքները։ Քննարկումները միտված էին յուրաքանչյուր սովորողի անհատական կարիքներին համապատասխան առավել արդյունավետ լուծումներ գտնելուն։

Դպրոցի ներառական կրթության բաժնի համակարգող Արփինե Ծատրյանը ներկայացրեց իրականացված աշխատանքների ամփոփ պատկերը՝ ընդգծելով մասնագետների համագործակցության կարևորությունը և գրանցված առաջընթացը։

Այնուհետև կայացան անհատական հանդիպումներ ուսուցչի օգնականների, դպրոցի հոգեբանի, հատուկ մանկավարժի և ծնողների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվեցին յուրաքանչյուր սովորողի անհատական առաջընթացը, առկա խնդիրներն ու հետագա քայլերը։

Հանդիպումը ևս մեկ անգամ ընդգծեց դպրոցի և աջակցող կառույցների սերտ համագործակցության կարևորությունը՝ ներառական կրթության որակի շարունակական բարձրացման և յուրաքանչյուր երեխայի կրթական իրավունքի լիարժեք իրացման համար։

    

  

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (15.02.2026)
Դիտումներ: 129 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar