|
Փետրվարի 24-ին Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնում տեղի ունեցավ «Կրթության աջակցող միջոցներ՝ մատչելիություն և խելամիտ հարմարեցում» թեմայով վերապատրաստման դասընթաց՝ նախատեսված դպրոցների վարչական և մանկավարժական աշխատողների համար։ Դասընթացին մասնակցեցին նաև Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի ներկայացուցիչները։ Քննարկումների ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին խելամիտ հարմարեցումների սկզբունքները, դրանց կիրառման գործնական մոտեցումները, ինչպես նաև այս ուղղությամբ արդեն իրականացված և նախատեսվող քայլերը: Դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանը շնորհակալություն հայտնեց կենտրոնի տնօրեն Հերմինե Շալունցին և դասընթացավար Արփինե Մկրտչյանին՝ արդյունավետ ու բովանդակալից աշխատանքի համար։ Հանդիպման ավարտին ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ առաջիկայում կազմակերպել առանձին վերապատրաստում Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի մանկավարժական անձնակազմի համար՝ խելամիտ հարմարեցումների թեմայով, ինչը կնպաստի դպրոցում ներառական կրթության գործընթացի ավելի նպատակային ու արդյունավետ իրականացմանը։
| |
|
| |
| Դիտումներ: 114 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |



