Հունվարի 7-ից մեկնարկել էր 2021-2022 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի տարածքային փուլը, որն ավարտվեց հունվարի 25-ին: Սյունիքի մարզում օլիմպիադաների համար անցկացման տեղեր էին սահմանվել Գորիսի Յու․ Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը, Կապանի թիվ 7 հիմնական դպրոցը, Սիսիանի ավագ դպրոցը և Մեղրու թիվ 1 միջնակարգ դպրոցը: Օլիմպիադաների մարզային փուլի մասնակիցների անվանացանկը: Ավելի վաղ Սյունիքի մարզպետարանը ներկայացրել էր 2021-2022 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլի ժամանակացույցը: Հիշեցնենք նաև, որ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է դպրոցականների 2021-2022 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի անցկացման վայրերը, մասնակիցների թիվը: | |
| |
Դիտումներ: 1552 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |