Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում ԳԹԿ-ի կողմից կազմակերպվել էր հանդիպում Գորիսի տարածաշրջանի դպրոցների տնօրենների և փոխտնօրենների հետ

Ապրիլի 27-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից կազմակերպվել էր հանդիպում Գորիսի տարածաշրջանի դպրոցների տնօրենների և փոխտնօրենների հետ, որի ընթացքում ԳԹԿ քննությունների կազմակերպման բաժնի պետ Էդվարդ Սանթրոսյանը ներկայացրեց 9-րդ դասարանի ավարտական քննությունների, 12-րդ դասարանի պետական ավարտական քննությունների հետ կապված փոփոխությունները:

Էդվարդ Սանթրոսյանը շեշտեց, որ նախորդ ուսումնական տարվա տարվա 9-րդ դասարանի ավարտական քննությունների ժամանակ արձանագրվել են թերություններ, որի հետ կապված ԳԹԿ-ի կողմից ԿԳՄՍ նախարարություն են ներկայացվել առաջարկություններ: 

  

Էդվարդ Սանթրոսյանը կարևոր համարեց նաև այն հանգամանքը, որ 2021-2022 ուսումնական տարվանից սկսած 9-րդ դասարանում «Մաթեմատիկա» առարկայի ավարտական քննությունը նույնպես իրականացվելու է կենտրոնացված կարգով:

Հանդիպման ընթացքում ներկաների կողմից հնչեցին քննությունների կազմակերպման վերաբերյալ մի շարք հարցեր:

Ավելի վաղ հրապարակել էինք 2021-2022 ուստարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական, կենտրոնացված ավարտական և պետական ավարտական քննությունների անցկացման ժամկետները, 2021-2022 ուսումնական տարվա ավարտական 9-րդ և 12-րդ դասարանների քննությունների արձանագրությունների, ցուցակների և հարցատոմսերի նմուշները:

    
 

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (27.04.2022)
Դիտումներ: 706 | Վարկանիշ: 1.5/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar