Մարտի 28-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմական դպրոցում տեղի ունեցավ «Առարկայական չափորոշիչների և ծրագրերի կառուցվածքը» թեմայով վերապատրասման դասընթաց, որը վարեց մենթոր-ուսուցչուհի Ռուզաննա Խաչատրյանը: Վերապատրաստման սկզբում ներկայացվեցին առարկայական չափորոշիչների լրամշակված տարբերակներից օգտվելու պաշտոնական կայքերը, այնուհետև առանձին անդրադարձ կատարվեց առարկայական չափորոշչի և ծրագրի յուրաքանչյուր բաղադրիչի բովանդակությանը:
Դասընթացի ընթացքում ներկայացվեց ԱՉԾ-ի կառուցվածքը, բաժինները՝ «Հայոց պատմություն» առարկայի ուսուցման հիմնական նպատակները, առարկայի ընդհանուր բնութագիրը, ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները՝ ըստ կրթական աստիճանների, առարկայի բովանդակության կառուցման հիմնական սկզբունքները, ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների գնահատումը: Յուրաքանչյուր կետի համար սահմանել էր համառոտ մեկնաբանություն, ինչպես նաև բերվել էին համապատասխան օրինակներ: Այնուհետև ներկայացվեց «Հայոց պամության» առարկայի ծրագիրը, կոնկրետ դասարանի ծրագրի թեմաների բաղադիրչները. թեմայի անվանումը, նպատակը, վերջնարդյուքները, բովանդակությունը, խաչվող հասկացությունները, միջառարկայական կապերը, կապը ՀՊՉ-ի կրթական աստիճանների վերջնարդյունքների հետ:
Մասնակից ուսուցիչներից ձևավորվեց 3 խումբ և յուրաքանչյուրին հանձնարարվեց կազմել մեկ կոնկրետ առարկայի որևէ դասարանի ծրագիր և պատրաստել պաստառ: Դրա կատարման համար տրամադրվեց 45 րոպե: Արդյունքում՝ խմբերը ներկայացրեցին իրենց կազմված առարկայի ծրագրի կառուցվածքը: 1-ին խումբը ներկայացրեց օտար լեզվի 5-րդ դասարանի լրամշակված առարկայական ծրագրի կառուցվածքը, բաղադրիչները, 2-րդ խումբ՝ «Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի լրամշակված առարկայական ծրագրի կառուցվածքը, բաղադրիչները, 3-րդ խումբը՝ «Արվեստ» ինտեգրված առարկայի 7-րդ դասարանի լրամշակված առարկայական ծրագրի կառուցվածքը, բաղադրիչները: Ուսուցիչներն իրենց ակտիվ մասնակությունն էին ցուցաբերում ողջ դասընթացի ընթացքում: Հնչեցին տարբեր կարծիքներ, վերապատրաստվողները լսեցին իրենց հուզող հարցերի պատասխանները, տեղի ունեցավ հարց ու պատասխան և կատարվեց քննարկում: Վերապատրաստումը հնարավորություն տվեց վերհիշել ուսումնական գործընթացում կիրառվող ծրագրերը, թարմացնել մանկավարժական-մասնագիտական գիտելիքները և նոր տեղեկատվություն ստանալ առարկայական նոր չափորշիչների և ծրագրերի մասին:
Վերապատրաստման ընթացքում, կարևորելով ուսուցիչների ընդհանուր գիտելիքները նոր ՀՊՉ-ների վերաբերյալ, ընդհանուր ներկայացվել են ուսումնական բնագավառների, առարկայացանկերի ձևավորման, դրանց հատկացված ժամաքանակի տոկոսային արտահայտման սկզբունքները։ Դասընթացի նպատակն էր զարգացնել ուսուցիչերի՝ առարկայական ծրագրերի և դրանց բաժինների ըստ անհրաժեշտության օգտագործելու հմտությունները: Արդյունքում վերապատրաստվողները ստացան համապարփակ տեղեկատվություն նոր առարկայական չափորոշիչների, ծրագրերի մասին և իրենք նույնպես կկարողանան ներկայացնել ԱՉԾ-ի կառուցվածքը, ԱԾ-ի յուրաքանչյուր բաղադրիչի բովանդակությունը՝ ըստ անհրաժեշտության: Հանդիպման ավարտին վերապատրաստման մասնակիցները լրացրել են ելքի քարտը, որտեղ թողել են իրենց կարծիքներն ու առաջարկությունները: | |
| |
Դիտումներ: 486 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |