Վերանորոգվել է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 2-րդ մասնաշենքի 2-րդ հարկի միջանցքը

Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 2-րդ մասնաշենքի 2-րդ հարկի միջանցքը տարիներ շարունակ չի նորոգվել և դպրոցի ամենաանբարեկարգ, անմխիթար վիճակում գտնվող հատվածն էր։

Նախորդ տարեվերջին դպրոցի կոլեկտիվի ջանքերով, բարեկամների, բարերարների աջակցությամբ մեկնարկել էին 2-րդ մասնաշենքի 2-րդ հարկի միջանցքի վերանորոգման աշխատանքները, որի ընթացքում փոխվել են պատուհանները, սալիկապատվել է հատակը: Օրերս ավարտվել են նաև հարկի կոսմետիկ վերանորոգման աշխատանքները, որի ընթացքում փոխվել են դեպի աշխատասենյակներ, դասարաններ տանող դռները, իրականացվել են կոսմետիկ հարդարման աշխատանքներ, արդիականացվել է լուսավորության համակարգը:

ՄԻՆՉԵՎ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄԸ

      

      

        

ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄԻՑ ՀԵՏՈ

      

      

      

      
 

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (11.04.2024)
Դիտումներ: 182 | Վարկանիշ: 1.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar