Նոյեմբերի 24-ին ավարտվել է 2024 թվականի ուսուցիչների կամավոր ատեստավորումը։ 2024 թվականից ուսուցիչների կամավոր ատեստավորումն առաջին անգամ իրականացվել է էլեկտրոնային եղանակով: Այս տարի կամավոր ատեստավորմանը մասնակցելու համար հայտագրվել էր ավելի քան 6000 մանկավարժ:
Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի ուսուցչուհիներ Օլյա Ղուլյանը, Թագուհի Գրիգորյանը, Մարիամ Հայրապետյանը, Շահանե Գյուրջյանը, Ալլա Առստամյանը, Լիլիթ Սարգսյանը, Անուշ Սարգիսջանյանը, Կարինե Պողոսյանն ու Իրինա Ջավահիրյանը նույնպես մասնակցել են 2024 թվականի ուսուցիչների կամավոր ատեստավորմանն ու գրանցել բարձր արդյունքներ։ 2024 թվականին կամավոր ատեստավորմանը մասնակցած ուսուցիչների արդյունքները․
2023 թվականին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի ուսուցչուհիներ Մարգարիտա Պետրոսյանը, Սոնա Հարությունյանն ու Աննա Աբգարյանը մասնակցել էին ուսուցիչների կամավոր ատեստավորմանը և «Ռուսաց լեզու», «Հայոց լեզու», «Ֆիզկուլտուրա» առարկաներից գրանցել բարձր արդյունքներ։ 2023 թվականին կամավոր ատեստավորմանը մասնակցած ուսուցիչների արդյունքները․
Երկու տարիների արդյունքներով Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի ուսուցիչների 28 տոկոսը մասնակցել է կամավոր ատեստավորմանը։ Նրանց համար դրույքաչափը սահմանվել է 200․000 դրամ, ինչպես նաև հավելավճար՝ 30-50 տոկոսի սահմանում։
Բոլոր ուսուցիչները 2023 և 2024 թվականների ուսուցիչների կամավոր ատեստավորմանը մասնակցելու, բարձր արդյունքներ գրանցելու և դպրոցի նկատմամբ ցուցաբերած անսակարկ նվիրումի համար տնօրինության կողմից ստացան շնորհակալագրեր։
Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրինությունն ու աշխատակազմը շնորհավորում են ուսուցիչներին՝ կամավոր ատեստավորմանը բարձր միավորներ հավաքելու կապակցությամբ։ | |
| |
Դիտումներ: 431 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |