Գորիսի Յու․ Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 2-րդ «Դ» դասարանի աշակերտներն այցելեցին դպրոցի ջերմատուն

Գորիսի Յու․ Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 2-րդ «Դ» դասարանի աշակերտները «Ես և շրջակա աշխարհը» առարկայի շրջանակում այցելեցին դպրոցի ջերմատուն։

Դասվար Իրինա Ջավահիրյանն աշակերտներին ներկայացրեց «Մեր այգիներն ու բանջարեղենը» թեման, որից հետո ջերմատան այգեպան Նունե Ջավահիրյանն աշակերտներին ներկայացրեց ջերմատան հողի տեղաձևման, տնկման խտության և բաժակների պատրաստման մի քանի տարբերակներ, ինչպես նաև աշակերտների հետ քաղեցին ռեդիսկան։ 

Անմիջական մասնակցությունը ջերմատան աշխատանքներին աշակերտներին ոգևորում է, նրանք հաճույքով են այցելում ջերմատուն ու մասնակցում իրականացվող աշխատանքներին:

  

«Ես և շրջակա աշխարհը» առարկայի նպատակն է սովորողների մեջ ձևավորել շրջապատի նկատմամբ ուշադիր լինելու, հետազոտելու, խնամելու, պահպանելու, բարեկարգելու կարողությունները։ 

Հիշեցնենք, որ նախորդ կիսամյակի ընթացքում նույնպես «Տեխնոլոգիա» առարկայի դասաժամերի ընթացքում դպրոցի աշակերտները խմբերով այցելում էին ջերմատուն, ծանոթանում պայմաններին, կատարում քաղհան, ջրում:

Հավելենք, որ ջերմատունը դպրոցում հիմնվել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) աջակցությամբ՝ «Դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում:

  

  
 

Կատեգորիա: ԴԱՍԱՊՐՈՑԵՍ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (09.02.2022)
Դիտումներ: 500 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar