Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 7-րդ «Գ» դասարանում «Հասարակագիտություն» առարկայի ուսուցչուհի Մերի Դանիելյանի կողմից կազմակերպվել էր «Քննադատություն, քննադատական մտածողություն» թեմայով բաց դաս, որի ընթացքում աշակերտները ներկայացրին քննադատության և քննադատական մտածողության տարբերությունները: Թեման առաջարկվել էր տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանի կողմից։ Վերջինիս առաջարկով դասարանը բաժանվել էր երկու խմբի՝ տղաների և աղջիկների, որոնց համակարգող էին նշանակվել Միլենա Մելքումյանը՝ տղաների խմբի, իսկ Մայիս Դաջունցը՝ աղջիկների խմբի։ Խմբերից յուրաքանչյուրը ներկայացրեց քննադատության և քննադատական մտածողության առավելություններն ու թերությունները, նպատակներն ու խնդիրները, քննադատական մտածողության անհրաժեշտությունը դպրոցում։ Թեման կապվեց նաև մեդիագրագիտության հետ, շեշտվեց, որ մեդիագրագետ հասարակություն ունենալու համար կարևոր է, այն ունենա քննադատական մտածողություն։ Նախաձեռնությունը նպատակ ուներ խթանելու քննադատական մտածողության զարգացումը և վերլուծական հմտությունների ձևավորումը, տեղեկատվական հոսքերում ճիշտ կողմնորոշվելու գիտելիքների զարգացումը։
| |
| |
Դիտումներ: 118 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |