«Պլատոնական մարմիններ» թեմայով նախագծային աշխատանքի պաշտպանություն

Մարտի 7-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ նախագծային աշխատանքի պաշտպանություն:

«Պլատոնական մարմիններ» թեմայով նախագծային աշխատանքը ղեկավարում էր «Մաթեմատիկա» առարկայի ուսուցչուհի Ալլա Առստամյանը։

Նախագծային աշխատանքն իրականացրին 8-րդ «Ա» դասարանի աշակերտներ Արման Արզումանյանը, Նարեկ Մուսախանյանը, Նոյ Զեյնալյանը, Ավետ Մալինցյանը, Նարեկ Գևորգյանը, Մարի Մարտիրոսյանը, Էնրի Յոլյանը։

«Պլատոնական մարմիններ» թեմայով նախագծային աշխատանքի կատարման կարևորագույն նպատակներից են՝

  • Ամրապնդել կանոնավոր բազմանկյունների, տարածական պատկերների մասին ունեցած գիտելիքները,
  • խրախուսել աշխատասիրությունը,
  • արդիականացնել, արժևորել աշակերտների գիտական կանխատեսումները, ուսումնասիրել և ներկայացնել մաթեմատիկայի դերը և կիրառման մեթոդները տարածական մարմինների պատրաստման գործընթացում,
  • ստեղծել արդյունավետ համագործակցելու պայմաններ, 
  • ստեղծել դասարանական առողջ մթնոլորտ,
  • վերհանվող խնդրի վերաբերյալ տարբեր լուծումներ առաջարկել,
  • նպաստել սովորողի մտավոր ունակությունների զարգացմանը, սովորեցնել հստակ ձևակերպել մտքերը, արագ կողմնորոշվել տարբեր իրավիճակներում:

Նախապես ներկայացվել է նախագծային աշխատանքի թեման, կազմվել է ուսումնական նախագծի պլան, թեմատիկ պլան, որում հստակ սահմանվել են այն աշխատանքները, որոնք պետք է իրականացվեն հանդիպումների ընթացքում, և կատարվել է աշխատանքի բաժանում։

Նախագծի իրականացման հիմնական խնդիրներն են՝ 

  • Հասկանալի դարձնել մաթեմատիկական հաշվարկների կարևորությունը տարածական մարմինների պատրաստման մեջ:
  • Կիրառել մաթեմատիկական մոդելներ, որոնց կրկնօրինակները կարող են դառնալ զարդեր, ինտերիերի դեկորներ, կարտացոլվեն քանդակագործների և ոսկերիչների աշխատանքներում:
  • Ցուցադրել, թե ինչպես է մաթեմատիկան օգնում լուծել իրական խնդիրներ:
  • Հիմնավորել մաթեմատիկայի դերը ճարտարապետական և դիզայներական կառուցվածքներում՝ նպաստելով որակյալ արտադրանքի ստացումը:

    

Մուսախանյան Նարեկը հաշվարկել է, թե որքան ապակի անհրաժեշտ կլինի կանոնավոր քառանիստի պատրաստման համար, թղթի վրա կատարել է փռվածքի գծագիրը, հաշվարկել ծախսերը, պատրաստել քառանիստ և երկու լուսամփոփ մանուշակագույն թելից և սոսնձից:

Յոլյան Էնրին հաշվարկել է, թե որքան ապակի անհրաժեշտ կլինի խորանարդի պատրաստման համար, թղթի վրա կատարել փռվածքի գծագիրը, հաշվարկել ծախսերը, պատրաստել խորանարդ, դրանցից պատրաստել խաղոսկրեր:

Գևորգյան Նարեկը հաշվարկել է, թե որքան ապակի անհրաժեշտ կլինի ութանիստի պատրաստման համար, թղթի վրա կատարել փռվածքի գծագիրը, հաշվարկել ծախսերը, պատրաստել ութանիստ, դրանից պատրաստել ականջօղ, պատի ջահ:

Արզումանյան Արմանը և Զեյնալյան Նոյը հաշվարկել են, թե որքան ապակի անհրաժեշտ կլինի տասներկուանիստի պատրաստման համար, թղթի վրա կատարել են փռվածքի գծագիրը, հաշվարկել են ծախսերը, պատրաստել տասներկուանիստը, մոդելի օրինակով պատրաստել ծաղկաման, զարդատուփ:

Մալինցյան Ավետը և Մարտիրոսյան Մարին հաշվարկել են, թե որքան ապակի անհրաժեշտ      կլինի քսանանիստի պատրաստման համար, թղթի վրա կատարել են փռվածքի գծագիրը, հաշվարկել ծախսերը, պատրաստել քսանանիստ և քսանանիստի տեսքով պատրաստել պատի ջահ:

Բոլոր աշակերտները փայտից համատեղ պատրաստել են դիդակտիկ պարագաներ բազմանիստերի տեսքով, այդ թվում՝ ծակոտկեն նիստերով ութանիստից պատի ջահ:

Աշխատանքի ընթացքում յուրաքանչյուր սովորող իրականացրել է նախագծային աշխատանքի պլանով սահմանված աշխատանքը։ Աշակերտների մոտ էլ ավելի է մեծացել հետաքրքրությունը մաթեմատիկական մոդելների նկատմամբ: Գորիսի պետական համալսարանում իրականացրել են քսանանիստի տպագրություն 3D տպիչով:

Ուսումնական նախագծի նախապատրաստական փուլից միչև ավարտի օրը յուրաքանչյուր աշակերտ պարբերաբար կատարել է գրառումներ՝ ինքնագնահատման և անդրադարձի ժամանակ տվյալները օգտագործելու նպատակով: Ալլա Զեյնալյանը հետևել և վերահսկել է կատարվող աշխատանքները նախագծի իրականացման ամբողջ ընթացքում՝ ցուցաբերելով ընթացիկ աջակցություն, տվել է ցուցումներ, մասնակցել է իրականացվող աշխատանքներին, ստուգել և խմբագրել է աշակերտների կողմից տեքստային խմբագրիչով հավաքված նյութը, մասնակցել է սահիկաշարի պատրաստմանը, որը աշակերտները պատրաստել էին պաշտպանության ժամանակ իրենց կողմից կատարված աշխատանքը ցուցադրելու համար:

Պաշտպանության ընթացքում աշակերտները խոսել են նախագծի ընթացքում ծագած դժվարությունների մասին, ղեկավարի կողմից տրամադրված աջակցության մասին, հիմնավորել են աշխատանքի ընթացքում ինչն են համարում անարդյունավետ, իսկ ինչը՝ օգտակար, ինչպես նաև պատասխանել են տրված հարցադրումներին` որքանով է օգտակար նախագծին մասնակցելը, ինչ են սովորել, ինչը ճշտել, ինչ են կարողանում ավելի լավ անել աշխատանքը կատարելուց հետո, ինչն իրենք կկիրառեն հետագայում:

Աշակերտները ներկայացրին հետաքրքիր փաստեր կանոնական բազմանիստերի կիրառությունների, նրանց անվանումնրի ծագման և Պլատոնի ուսումնասիրությունների մասին: Նշեցին, որ կանոնական բազմանիստերի կիրառումը ինտերիերում ոչ միայն ստեղծում է մոդեռն և մինիմալիստական ոճ, այլև ավելացնում է մաթեմատիկական ներդաշնակություն ու հավասարակշռություն միջավայրում:

    

Ներկայացրին մի քանի կարևոր փաստեր նրանց կիրառությունների մասին, ինչպիսիք են՝

Մաթեմատիկա և երկրաչափություն

  • Օգտագործվում են գեոմետրիայում որպես սիմետրիայի օրինակներ։
  • Հանդիսանում են խմբերի տեսության և տարածական կառուցվածքների ուսումնասիրության կարևոր օբյեկտներ։

Ֆիզիկա և քվանտային մեխանիկա

  • Մոլեկուլային կառուցվածքներում որոշ միացություններ ունեն կանոնական բազմանիստերի ձև (օրինակ՝ ածխածնի մոլեկուլները՝ բաքմինսթերֆուլերենը)։
  • Քվանտային մեխանիկայում որոշ պոտենցիալային դաշտեր և տատանումային համակարգեր օգտագործում են կանոնական բազմանիստերի սիմետրիան։

Ճարտարապետություն և ինժեներություն

  • Օգտագործվում են կառույցների նախագծման և ամրության հաշվարկների մեջ։
  • Դոմային (գմբեթաձև) կոնստրուկցիաներում, ինչպիսիք են Բաքմինսթեր Ֆուլերի գեոդեզիկ գմբեթները, կարելի է գտնել կանոնական բազմանիստերի տարրեր։

Արվեստ և դիզայ

  • Օգտագործվում են գեղարվեստական ստեղծագործություններում և 3D մոդելավորման մեջ՝ շնորհիվ իրենց գեղագիտական սիմետրիային։
  • Ոսկերչության մեջ հաճախ հանդիպում են կանոնական բազմանիստերի տեսքով կտրատված քարեր։

Խաղեր և զվարճանքներ

  • Խաղային զառերը հաճախ ունեն կանոնական բազմանիստերի ձև (օրինակ՝ 4, 6, 8, 12 և 20 նիստանի զառերը)։
  • Կիրառվում են տեսախաղերի 3D գրաֆիկայում՝ օբյեկտների ստեղծման համար։

Քիմիա և կենսաբանություն

  • Վիրուսների որոշ տեսակներ ունեն կանոնական բազմանիստային կառուցվածք (օրինակ՝ իկոսաեդրային սիմետրիայով վիրուսները)։
  • Բյուրեղաբանության մեջ որոշ բյուրեղներ ունեն կանոնական բազմանիստերի ձև։

Խմբի անդամները գերազանց, հարվածային և միջակ առաջադիմությամբ աշակերտներ էին: Յուրաքանչյուր աշակերտ, բացի իրեն վերաբերող թեմայից, կատարել է նաև մյուս սովորողների ընտրած բաժնի ուսումնասիրություն, ցուցաբերել համառ հետաքրքրասիրություն, ոգևորությամբ իրականացրել իրեն հանձնարարված աշխատանքը՝ կապված թեմայի արդիականության հետ:

Կատարված թիմային աշխատանքի արդյունքում սովորողները կարողացան ներկայանալ և ներկայացնել իրենց ու իրենց կողմից կատարված աշխատանքը: Համառոտ նկարագրեցին կատարված աշխատանքը` ինչ խնդիր են դրել, ինչու են ընտրել հենց այդ թեման, ինչպիսին է աշխատանքի արդյունքը, որն է նախագծի արդյունավետությունը, ինչպես է ազդում մաթեմատիկական գիտելիքների խորացումը մասնագիտական կողմնորոշման վրա:

Նախագծային աշխատանքի իրականացումը ոչ միայն ամրապնդեց աշակերտների մաթեմատիկական գիտելիքները, այլև զարգացրեց նրանց վերլուծական մտածողությունը, ստեղծագործականությունը և համագործակցային կարողությունները, հետազոտական և տրամաբանական մտածողությունը, որոնք կարևոր են ապագա մասնագիտական գործունեության համար։

Բոլոր մասնակիցները կատարել են կանոնավոր բազմանիստերի (Պլատոնական մարմինների) հատկությունների ուսումնասիրում, որոշ մակերեսների հաշվարկ:

Նարեկ Մուսախանյանի մոտ ձևավորվել են տեխնիկական և կիրառական հմտություններ։

Նարեկ Գևորգյանի մոտ ձևավորվել են ստեղծագործական և խնդիրների լուծման հմտություններ։

Մարի Մարտիրոսյան մոտ ձևավորվել են չափագրումների ճշգրիտ կատարման հմտություններ։

Ավետ Մալինցյանի մոտ ձևավորվել են գծագրական հմտություններ։

Էնրի Յոլյանի մոտ ձևավորվել են 3D մոդելավորման ծրագրերի օգտագործման հմտություններ։

Արման Արզումանյանի մոտ ձևավորվել են ներկայացումների պատրաստման հմտություններ։

Նոյ Զեյնալյանի մոտ ձևավորվել են տվյալների վելուծության, ներկայացման հմտություններ։

Նախագծային աշխատանքի պրոդուկտները բազմանիստերի՝ ինտերիերում տարբեր կիրառություններ ունեցող  տարրեր են։ Աշակերտների կողմից պատրաստվել և ցուցադրվել են լուսամփոփներ, պատի ջահեր, ականջօղ, զարդատուփ, ծաղկաման, դիդակտիկ պարագաներ։

  

  

  

Կատեգորիա: ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (14.03.2025)
Դիտումներ: 313 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar