Ապրիլի 18-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ նախագծային աշխատանքի պաշտպանություն: «Համաչափությունը հայկական հեթանոսական տաճարներում» թեմայով նախագծային աշխատանքը ղեկավարում էին «Մաթեմատիկա» առարկայի ուսուցչուհի Սիրուշ Բաղդասարյանն ու «ԹԳՀԳ» առարկայի ուսուցչուհի Օլյա Ղուլյանը։ Նախագծային աշխատանքն իրականացրին 8-րդ «Գ» դասարանի աշակերտներ Ալեքս Միկա Ավանեսյանը, Մարի Կարապետյան, Ալյոնա Մալունցը, Գոռ Խաչունցը, Լիլի Մալինցյանը, Անի Մինասյանը, Նարե Ալումյանը, Արթուր Ալումյանն ու Նվեր Օհանջանյանը։ Նախագծային աշխատանքի հիմնահարցը (հիմնախնդիրը)`
Նախագծային աշխատանքի նպատակը՝
Արժեհամակարգ
Հմտություն
Կարողություն
Նախագծային աշխատանքի վերջնարդյունքներն են՝
Նախագծային աշխատանքի խնդիրներն են՝
Նախագծային աշխատանքի առաջնային նպատակներն են՝
Նախագծի իրականացման արդյունքում աշակերտների մոտ ձևավորվել են`
Նախապես ներկայացվել է նախագծային աշխատանքի թեման, կազմվել է ուսումնական նախագծի պլան, թեմատիկ պլան, որում հստակ սահմանվել են այն աշխատանքները, որոնք պետք է իրականացվեն հանդիպումների ընթացքում, և կատարվել է աշխատանքի բաժանում։ Աշխատանքի ընթացքում յուրաքանչյուր սովորող իրականացրել է նախագծային աշխատանքի պլանով սահմանված աշխատանքը։ Ուսումնական նախագծի նախապատրաստական փուլից միչև ավարտի օրը յուրաքանչյուր աշակերտ պարբերաբար կատարել է գրառումներ՝ ինքնագնահատման և անդրադարձի ժամանակ տվյալները օգտագործելու նպատակով: Նախագծային աշխատանքի փուլերը՝
Կատարված աշխատանքի արդյունքում սովորողները կարողացան ներկայանալ և ներկայացնել իրենց ու իրենց կողմից կատարված աշխատանքը: Համառոտ նկարագրեցին կատարված աշխատանքը` ինչ խնդիր են դրել, ինչու են ընտրել հենց այդ թեման, ինչպիսին է աշխատանքի արդյունքը, որն է նախագծի արդյունավետությունը: Նախագծային աշխատանքն ավարտվել է գրավոր թեստային աշխատանքով: Արդյունքներն ամփոփվել են, կատարվել է միավորային գնահատում: «Համաչափությունը հայկական հեթանոսական տաճարներում» նախագծային աշխատանքում ընդգրկված աշակերտներից Մալունց Ալյոնան, Օհանջանյան Նվերը և Խաչունց Գոռը հավաքագրել և ուսումնասիրել են մաթեմատիկական ճարտարապետության մասին հասանելի տեղեկույթը, բացահայտել են առավելությունները և թերությունները:
Ավանեսյան Ալեքս Միկան, Ալումյան Նարեն և Կարապետյան Մարին հավաքագրել և ուսումնասիրել են հայկական հուշակոթողներում համաչափության մասին հասանելի տեղեկությունը: Մալինցյան Լիլին, Ալումյան Արթուրը և Մինասյան Անին հավաքագրել և ուսումնասիրել են ճարտարապետության և բնության համաչափության մասին հասանելի տեղեկույթը, բացահայտել են առավելությունները և գեղեցկությունը: Մալունց Ալյոնան ցուցաբերել է ստեղծագործական գաղափարը մշակելու, զարգացնելու և ավարտին հասցնելու հմտություններ: Ավանեսյան Ալեքս Միկայի մոտ զարգացել է տեխնոլոգիական տեղեկատվական տիրույթում աշխատելու կարողունակություններ: Նրա մոտ ձևավորվել է վստահություն սեփական ուժերի հանդեպ, հետաքրքասիրություն մաթեմատիկայի նկատմամբ: Խաչունց Գոռն ընդլայնել է իր ձեռք բերած գիտելիքների գործնական կիրառության շրջանակը: Ցուցաբերել է աշխատասիրություն` տրված հանձնարարությունները ժամանակին կատարելով: Մալինցյան Լիլիի մոտ ձևավորվել են երկրաչափական պատկերների և մարմինների մասին գիտելիքներն ամենօրյա կյանքում և հարակից ուսումնական առարկաներում կիրառելու հմտություններ: Մինասյան Անիի մոտ ձևավորվել է քննական մտածողություն, զարգացել է նրա ստեղծագործական երևակայությունը: Ցուցաբերել է գեղարվեստական նյութի հետ աշխատելու սկզբունքների իմացություն: Ալումյան Նարեի մոտ ձևավորվել է պատասխանատվության զգացում` հանձնարարված աշխատանքները կատարելու, ինչպես նաև թիմային աշխատանքի հմտություններ: Կարողացել է իր գիտելիքների ողջ պաշարն օգտագործել նախագծային աշխատանքի հաջող իրականացման համար: Ալումյան Արթուրն օգնել է ընկերներին տեղեկույթի հավաքագրման գործընթացում` ցուցաբերելով համագործակցային աշխատանքի հմտություններ, ընկերներին օգնելու պատրաստակամություն: Օհանջանյան Նվերը նախագծային աշխատանքի արդյունքում սովորել է բանավիճել ընկերների հետ, լսել տարբեր կարծիքներ, դառնալ ավելի հանդուրժող: Կարապետյան Մարիի մոտ ձևավորվել են մաթեմատիկական մտածողության նոր որակներ, քննադատական մտածողություն, նա յուրովի է սկսել ընկալել մաթեմատիկական տեղեկույթը, այնտեղ գտել իր հարցերի պատասխանները: Պաշտպանության ընթացքում աշակերտներն անկեղծ պատասխանել են տրված հարցադրումներին` որքանով է օգտակար նախագծին մասնակցելը, ինչ են սովորել, ինչպես են աշխատել, ինչ նոր գաղափարներ ունեն նախագծի շարունակական լինելու հետ կապված: Նախագծային աշխատանքի իրականացման արդյունքում ստեղծվել է Գառնու հեթանոսական տաճարի մակետը։ | |
| |
Դիտումներ: 153 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |