«Համո Սահյանի պոեզիայի գույները» թեմայով նախագծային աշխատանքի պաշտպանություն

Ապրիլի 21-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ նախագծային աշխատանքի պաշտպանություն:

«Համո Սահյանի պոեզիայի գույները» թեմայով նախագծային աշխատանքը ղեկավարում էին «Գրականություն» առարկայի ուսուցչուհի Անուշ Սարգիսջանյանն ու «Կերպարվեստ» առարկայի ուսուցչուհի Սոնա Միրզոյանը։

Նախագծային աշխատանքն իրականացրին 8-րդ «Գ» դասարանի աշակերտներ Ալեքս Միկա Ավանեսյանը, Հարութ Աղաջանյանը, Մարի Կարապետյանը, Արկադյա Ճաղարյանը, Լիլի Մալինցյանը, Ալյոնա Մալունցը, Ալեքս Յուզբաշյանը, Էդիկ Սեփանյանը, Հռիփսիմե Վարդանյանն ու Ալեքս Տոռոզյանը։

    

Նախագծային աշխատանքի նպատակները՝

  • Ուսումնասիրել Համո Սահյանի բնության երգերը, գյուղական կյանքը ներկայացնող բանաստեղծությունները,
  • ճանաչել Սահյանի պոեզիայի առանցքային թեմաները՝ գյուղական կյանքը, մարդու և բնության կապը, մարդու ներքին ապրումները արտացոլող հոգեբանական կապերը, 
  • զարգացնել չափածո տեքստի գույները տեսնելու և համադրելու, վերլուծելու հմտություն,
  • կատարված վերլուծությունների հիման վրա որպես պրոդուկտ ստեղծել կտավ և կազմել միջոցառման ծրագիր,
  • ստեղծել արդյունավետ համագործակցային պայմաններ:

Նախագծային աշխատանքի խնդիրները՝

  • Ուսումնասիրի և հավաքագրի Սահյանի բանաստեղծությունների առանցքային թեմաները:
  • Ներկայացնի յուրաքանչյուր թեման արտացոլող գույները:
  • Գտնի գույները՝ համադրելով կերպարների հետ:
  • Հանձնարարությունների կոնկրետացում:
  • Ուսումնաօժանդակ նյութերով ապահովում:
  • Աշակերտների կողմից ինքնուրույն աշխատանքի հնարավորություն:
  • Խմբի անդամների կարողությունների բացահայտում ու ճիշտ գնահատում:

Նախագծի իրականացման ընթացում լինելով նախագծի ղեկավարներ՝ ուսուցիչները հանդես են եկել որպես

  • Ուղղորդող, խորհրդատու, կազմակերպիչ
  • Որպես ստեղծագործող, հետազոտող անհատներ
  • Երեխայի համար հետաքրքիր հարցադրումներ և առաջադրանքներ մշակող
  • Անընդհատ պրպտող, նորանոր հանգուցալուծումներ գտնող:

Նախապես ներկայացվել են նախագծային աշխատանքների թեմաները, կազմվել է ուսումնական նախագծի պլան, թեմատիկ պլան և կատարվել է աշխատանքի բաժանում: Նախագծային աշխատանքի թեման ընտրվել էր «Համո Սահյանի պոեզիայի գույները», որն իրականացվել է 8-րդ «Գ» դասարանի աշակերտների կողմից:

Նախագծային աշխատանքի թեմատիկ պլանում հստակ սահմանվել են այն աշխատանքները, որոնք պետք է իրականացվեն հանդիպումների ընթացքում:

Նախագիծն աշակերտներին հնարավորություն է տվել պատկերացում կազմելու Համո Սահյանի պոեզիայի գունային բազմազանության վերաբերյալ: Գույները Սահյանի պոեզիայում արտացոլում են ոչ միայն բնության և արտաքին աշխարհի, այլև մարդկային հոգու խորքերը՝ դառնալով կապող օղակ  հեղինակի զգացմունքների և տեսողական պատկերների միջև: Հստակեցվել է խմբի անդամներից յուրաքանչյուրի հանձնարարությունը, խումբն ապահովվել է ուսումնաօժանդակ նյութերով:

  

  

Նախապես աշակերտների ցանկությամբ ընտրվել է խումբ, ապա ընտրվել է նախագծային աշխատանքի թեման, որոշվել է աշակերտների անվանացանկը, կատարվել է աշխատանքի բաժանում, Լիլի Մալինցյանը ընտրվել է որպես համակարգող-կոորդինատոր, որի գործառույթներից էր նաև մյուսների աշխատանքի վերահսկողությունը:

Անուշ Սարգիսջանյանը, Սոնա Միրզոյանը կազմակերպել, ուղղորդել և վերահսկել են նախագծի իրագործման ողջ ընթացքը, սովորողների գործունեությունը, լսել սովորողների կարծիքները, սովորողներն իրենք են կատարել դերաբաշխում՝ հաշվի առնելով յուրաքանչյուրի անհատական կարողությունները, հմտությունները: Նախապես պլանավորվել է աշխատանքը, կատարվել են հետազոտական ուսումնասիրություններ՝ թե՛ գրականության, թե՛ կերպարվեստի բնագավառներում, որի ընթացքում հաղթահարվել են շատ դժվարություններ: Ալեքս Միկա Ավանեսյանը և Մարի Կարապետյանը ուսումնասիրել և հավաքագրել են Սահյանի գյուղական կյանքը պատկերող բանաստեղծությունները, բնության երգերը: Արկադյա Ճաղարյանը, Լիլի Մալինցյանը և Ալյոնա Մալունցն առանձնացրել են հավաքագրած բանաստեղծությունների գույները և պատկերները: Ալեքս Յուզբաշյանը, Ալեքս Տոռոզյանը և Էդիկ Ստեփանյանը հավաքագրած նյութերի հիման վրա կազմել են միջոցառման ծրագիր: Հռիփսիմե Վարդանյանը և Հարութ Աղաջանյանը ստեղծագործական աշխատանքներ են կատարել: Խմբի բոլոր անդամները ներկայացրել են իրենց կարծիքները կտավի գույների, պատկերների, բեմի կահավորման վերաբերյալ: Լիլի Մալինցյանը և Արկադյա Ճաղարյանը նկարչական ձևավորումներ են իրականացրել: Ալյոնա Մալունցը, Լիլի Մալինցյանը և Մարի Կարապետյանը կազմակերպել և իրականացրել են պարային և երաժշտական կատարումները: Կտավի ստեղծման աշխատանքներին մասնակցել են Արկադյա Ճաղարյանը և Լիլի Մալինցյանը:

Ուսուցչուհիներն աջակցել են կատարվող աշխատանքներին՝ մշտապես վերահսկելով այն:

Նախագծային աշխատանքի տեսական մասի կատարումը ենթադրում էր խորհրդատվությունների լայն շրջանակ:

Սովորողները պատրաստել էին սահիկաշար, հիանալի էին աշակերտների ստեղծագործական երևակայությունն ու մոտեցումները: Սցենարի սյուժեի հեղինակները, կարողանալով ճիշտ գնահատել խմբի անդամների օժտվածությունն ու հմտությունները, կատարել են ճիշտ դերաբաշխում, որը նպաստել է միջոցառման պատշաճ ներկայացմանը:

Նախագծային աշխատանքի խմբում ընդգրկված աշակերտների հետ հանդիպումների ժամանակ ուսումնասիրվել և քննարկվել են աշակերտների կողմից ներկայացված նյութերը, տեղեկությունները, բարձրաձայնվել են թերություններն ու հնարավորինս շտկվել, նշվել են առավելությունները և խրախուսվել, տրվել են խորհուրդներ՝ աշակերտներին նախապատրաստելու պաշտպանությանը:

Աշխատանքի ընթացքում յուրաքանչյուր սովորող իրականացրել է նախագծային աշխատանքի պլանով սահմանված աշխատանքը: Աշակերտները պարբերաբար ցույց են տվել իրենց ստեղծագործական հնարավորություններն ու կարողությունները: Նրանք աշխատել են անհատական, ինքնուրույն, ակտիվ, յուրաքանչյուրն իր դերով, քննարկել են իրար հետ, որոնել,  ուսումնասիրել, հրապարակել և նախապատրաստել նյութեր՝ միջոցառման  համար։

Քանի որ խմբի անդամները տարբեր ընդունակությունների, կարողությունների տեր են, ուստի նախագիծը թույլ տվեց բացահայտելու սովորողների ուժեղ կողմերը, ճանաչելու նրանց անհատապես: Հատկապես ուշագրավ էին Լիլի Մալինցյանի և Մարի Կարապետյանի նազանքով պարը, Ալյոնա Մալունցի քանոնով անզուգական կատարումը:

Պրոդուկտը ակնհայտորեն տեսանելի էր և հաջողված. ստեղծված կտավները աչքի էին ընկնում գունային բազմազանությամբ՝ փոխանցելով այնպիսի զգացմունքներ և տրամադրություններ, որոնք բնորոշ են Սահյանի բանաստեղծություններին:

Խմբի բոլոր անդամներն էլ նախագծի իրականացման ողջ ընթացքում մեծ պատասխանատվությամբ իրագործել են իրենց առջև դրված խնդիրները:

Իրականացվող աշխատանքների ընթացքում աշակերտների մոտ էլ ավելի զարգացել են համագործակցային կարողությունները, հանդուրժողական վերաբերմունքը, միմյանց լսելու, կարծիքները հաշվի առնելու, փոխադարձ հարգանքի, ընկերության  և բարոյական այլ արժեքներ:  Միևնույն ժամանակ նախագծային աշխատանքն իրականացնելու ժամանակ սովորողներն էլ ավելի են մտերմացել, փորձել օգտակար լինել միմյանց՝  համախմբված լինելով մեկ ընդհանուր նպատակի շուրջ, կարողացել են ուսումնասիրել-բացահայտել, իրարից սովորել, օրինակ վերցնել, անել առավելագույնը, նպաստել աշխատանքի անթերի լինելուն:

Հանձնաժողովի անդամների կողմից խրախուսվել է աշակերտների կողմից կատարված աշխատանքը:

Նախագծային աշխատանքի ընթացքում պարբերաբար իրականացվող քննարկումները, պարզաբանումները, ուղղորդումներն ու մյուս աշխատանքներն աշակերտների մոտ ձևավորեցին՝

  • սեփական կարծիքը ազատ ու անկաշկանդ արտահայտելու կարողություն և հմտություն
  • ընկերների հետ շփվելու, համագործակցելու կարողություն
  • նոր գիտելիքներ, կարողություններ ձեռք բերելու ձգտում:

Այսպես՝ սովորողների մոտ ի հայտ են եկել հետևյալ ակնհայտ կարողություններն ու հմտություները.

  • Ալեքս Միկա Ավանեսյան՝ հետազոտական, վերլուծական,
  • Մարի Կարապետյան՝ արտիստիզմ,  պար, կազմակերպչական, հետազոտական,
  • Արկադյա Ճաղարյան՝ ստեղծագործական, երևակայական, նկարչական
  • Ալյոնա Մալունց՝ նվագելու, ստեղծագործական
  • Ալեքս Տոռոզյան՝ քննադատական-վերլուծական,
  • Լիլի Մալինցյան՝ կազմակերպչական, նկարչական,
  • Հռիփսիմե Վարդանյան՝ հետազոտական,
  • Հարութ Աղաջանյան՝ վերլուծական, համադրման,
  • Ալեքս Յուզբաշյանը՝ հետազոտական, 
  • Էդիկ Ստեփանյանը՝ ստեղծագործական։

    

Նախագծային աշխատանքի պլանում սահմանված և ակնկալելի արդյունքը՝ պրոդուկտը, բազմաբնույթ էր՝ Սահյանի գունային բազմազանությունը ներկայացնող միջոցառում, Սահյանի պոեզիայի գույների խաղը կտավի վրա, սահիկաշար, Սահյանի պոեզիայի պատառիկներով զարդարված ծառ, գինու շիշ՝ զարդարված Սահյանի դիմանկարով և նրա «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծության փոքրիկ հատվածով:

Կատեգորիա: ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (24.04.2025)
Դիտումներ: 150 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar