«Մանրէները մարդու կյանքում» թեմայով նախագծային աշխատանքի պաշտպանություն

Նոյեմբերի 25-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ նախագծային աշխատանքի պաշտպանություն:

«Մանրէները մարդու կյանքում» թեմայով նախագծային աշխատանքը ղեկավարում էին «Կենսաբանություն» առարկայի ուսուցչուհի Շահանե Ակլունցը, «Անգլերեն» առարկայի ուսուցչուհիներ Թագուհի Գրիգորյանն ու Լիանա Գրիգորյանն ու «ԹԳՀԳ» առարկայի ուսուցչուհի Օլյա Ղուլյանը։

Նախագծային աշխատանքն իրականացրին 9-րդ «Ա» դասարանի աշակերտներ Նարեկ Գևորգյանը, Ավետ Թունյանը, Եվա Ղևոնդյանը, Լիլիա Միխայելյանը, 9-րդ «Բ» դասարանի աշակերտներ Արմեն Բաբայանը, Տիգրան Թումասյանն ու Համլետ Խաչյանը։

Թումասյան Տիգրանը բացահայտել և կարևորել է մանրէների վնասակար ազդեցության մեխանիզմները առողջության վրա և ձեռք է բերել ավելի խորացված գիտելիքներ մանրէների կառուցվածքային առանձնահատկությունների մասին:

Թունյան Ավետը ձեռք է բերել վերլուծելու, գնահատելու, հարցադրումներ կատարելու, լսելու, քննարկելու, բանավիճելու, սեփական տեսակետներն ու դիրքորոշումները հիմնավորելու, որոշումներ կայացնելու կարողություններ ու հմտություններ:

Խաչյան Համլետը խորացրել է իր գիտելիքները` անգլերենից հայերեն թարգմանելով հավաքագրված տեղեկույթը, վերանայել և նախապատրաստել է ավարտուն նախագծի արդյունքները:

Գևորգյան Նարեկը խորացրել է գիտելիքները մանրէներ վնասակար հատկությունների հատկությունների վերաբերյալ, հասկանալով, թե ինչպես են ազդում մարդու օրգանիզմի վրա։ Դրսևորել է բարձր կազմակերպչական կարողություններ և հաղորդակցական հմտություններ՝ նպաստելով խմբային աշխատանքի արդյունավետությանը։ Աչքի է ընկել վերլուծական մոտեցմամբ՝ ապահովելով նախագծի բոլոր հատվածների տրամաբանական և բովանդակային կապը։

Բաբայան Արմենը ձեռք է բերել տեղեկատվական տեխնոլոգիաներից գրագետ օգտվելու հմտություններ՝ մանրէների թեմայով նյութերի որոնման, ընտրության և ներկայացման ընթացքում։ Խորացրել է գիտելիքները մանրէների տեսակների և նրանց կենսաբանական նշանակության վերաբերյալ։ Նրա մոտ ձևավորվել է պատասխանատվության զգացում և աշխատանքային կարգապահություն։

Ղևոնդյան Եվան ձեռք է բերել գործնական գիտելիքներ մանրէների աճի պայմանների, բազմացման առանձնահատկությունների և շրջակա միջավայրում տարածման ուղիների վերաբերյալ։ Աչքի է ընկել ստեղծարար մտածողությամբ և մանրուքների նկատմամբ ուշադրությամբ՝ պատրաստելով թեմային համապատասխան մոդելներ, պաստառներ և տեսողական նյութեր։ Դրսևորել է տեսական գիտելիքները գործնականում արդյունավետ կիրառելու կարողություն։

Միխայելյան Լիլիան կատարել է խորքային ուսումնասիրություն և ամփոփել է մանրէների մասին հիմնական գիտելիքները (պատմություն, ազդեցություններ), դրսևորելով բարձր ուսումնական հետաքրքրասիրություն և հիմնավորված մոտեցում։ Նրա մոտ նախագծային աշխատանքի ընթացքում աչքի է ընկել բարձր աշխատանքային կարգապահությամբ և պարտաճանաչությամբ։ Այս հատկությունները նպաստել են նրա՝ որպես թիմի անդամի արդյունավետության բարձրացմանը։

    

  

    

Կատեգորիա: ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (28.11.2025)
Դիտումներ: 112 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar