|
Դեկտեմբերի 17-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ նախագծային աշխատանքի պաշտպանություն: «Հայկական խոհանոցի գաղտնիքները» թեմայով նախագծային աշխատանքը ղեկավարում էին «Աշխարհագրություն» առարկայի ուսուցչուհի Հերմինե Ալավերդյանը, «Հայաստանի պատմություն» առարկայի ուսուցչուհի Մերի Դանիելյանը։ Նախագծային աշխատանքն իրականացրին 9-րդ «Բ» դասարանի աշակերտներ Մարիամ Այվազյանը, Աննա Մարտիրոսյանը, Էլեն Առուստամյանը, Նանե Բաբայանը, Նանա Աբրահամյանը, Գարիկ Հայրապետյանն ու Սիրանուշ Հարությունյանը։ Այվազյան Մարիամը ձեռք է բերել ազգային խոհանոցի առանձնահատկությունները մեկնաբանելու կարողություններ, սկզբնական աղբյուրների հետ աշխատելու հմտություններ: Մարտիրոսյան Աննան ցույց է տվել, որ հայկական մշակույթում խոհանոցը սերտորեն կապված է հյուրընկալության և հյուրասիրության հետ, ներկայացրել է, որ միայն հայերն են, որ իրենց դիցարանում ունեցել են հյուրասիրության և հյուրընկալության աստված՝ Վանատուրը: Առուստամյան Էլենը խորացրել է իր գիտելիքները հայկական քաղաքակրթական ժառանգության վերաբերյալ, որոշումներ կայացնելու կարողություններ ու հմտություններ` Հայաստանում ազգային խոհանոցի մշակույթը ներկայացնելու համար: Բաբայան Նանեն սովորել է համագործակցել, թիմում աշխատել, պաշտպանել իր տեսակետը, ընդլայնել է հայկական մշակույթի վերաբերյալ իր գիտելիքները: Աբրահամյան Նանան սովորել է հավաքագրել, ներկայացնել, գնահատել, պլանավորել Հայաստանի խոհանոցի պատմությունը ներկայացնող բազմազան տեղեկույթ: Հայրապետյան Գարիկը կարևորել է ազգային մշակույթի արժեքները պահպանելու, հաջորդ սերունդներին փոխանցելու անհրաժեշտությունը, ձեռք է բերել հարցադրումներ կատարելու, լսելու, քննարկելու հմտություններ: Հարությունյան Սիրանուշը ամրապնդել է իր գիտելիքները հայ ժողովրդի կենցաղավարման ավանդույթների, ինչպես նաև բնաշխարհի բոլոր բարիքների` ազգային խոհանոցում մեկտեղվելու մասին:
| |
|
| |
| Դիտումներ: 113 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |






