|
Փետրվարի 3-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ նախագծային աշխատանքի պաշտպանություն: «Կնոջ կերպարը գրականության մեջ և ռազմի դաշտում» թեմայով նախագծային աշխատանքը ղեկավարում էին «Հայոց լեզու» առարկայի ուսուցչուհի Շահանե Հովսեփյանը, «ՆԶՊ» առարկայի ուսուցիչ Արտուր Հովսեփյանը, «Արվեստ» առարկայի ուսուցչուհի Լուսինե Գրիգորյանը, «ԹԳՀԳ» առարկայի ուսուցչուհի Օլյա Ղուլյանը, «Հայոց լեզու» առարկայի ուսուցչուհի Լիլիթ Սարգսյանը։ Նախագծային աշխատանքն իրականացրին 8-րդ «Ա» դասարանի աշակերտներ Լիլի Սարգսյանը, Գևորգ Մանուկյանը, Էրիկ Միրզոյանը, Յուլյա Օհանջանյանը, 8-րդ «Գ» դասարանի աշակերտներ Տիգրան Մկրտչյան, Համլետ Մկրտչյանը, Լիլիթ Սահակյանը։ Սարգսյան Լիլին ուսումնասիրել է Սոսե Մայրիկի կենսագրությունն ու գործունեությունը։ Ձեռք է բերել պատմական փաստերը վերլուծելու, կարևոր իրադարձությունները առանձնացնելու և դրանք համակարգված ներկայացնելու կարողություն։ Զարգացրել է պատմական մտածողությունն ու ազգային արժեքների գիտակցումը։ Գրել է կարճ վերլուծական տեքստ՝ հերոսի բնավորության, արիության և իմաստության մասին: Ընտրել է գրական կին հերոսների կերպարներ: Մանուկյան Գևորգն անդրադարձել է Փառանձեմ թագուհու կերպարին և նրա պայքարին։ Ձեռք է բերել պատմական իրողությունները պատճառահետևանքային կապերով մեկնաբանելու և հիմնավորված եզրակացություններ կատարելու հմտություն։ Ընտրել է կին հերոսների կերպար, պատրաստում տեղեկագիր նրանց սխրանքների, ռազմական գործունեության և հայրենասիրական դերի մասին: Միրզոյան Էրիկն ուսումնասիրել է գրական ստեղծագործություններում ներկայացված կին կերպարները, կատարել կերպարների գաղափարական և հոգեբանական վերլուծություն։ Զարգացրել է գրական տեքստը վերլուծելու, կերպարի բնութագիր կազմելու և համապարփակ ներկայացնելու կարողություն։ Համեմատել է գրական և պատմական հերոսներին՝ ցույց տալով նմանություններն ու տարբերությունները: Մկրտչյան Տիգրանն իրականացրել է գրական և պատմական կին կերպարների համեմատական վերլուծություն։ Ձևավորել է նմանությունների և տարբերությունների բացահայտման, համադրողական մտածողության և փաստարկված խոսքի հմտություն։ Պատրաստել է պաստառներ, նկարներ՝ ներկայացնելով հերոսուհիների կերպարները։ Մկրտչյան Համլետը կատարել է հետազոտական աշխատանք տարբեր աղբյուրների հիման վրա՝ հավաքագրելով և համակարգելով տեղեկատվություն։ Զարգացրել է տեղեկատվություն որոնելու, դասակարգելու և ներկայացնելու կարողություն։ Կազմել է տեսաշար՝ հերոսուհիներից մեկի կերպարով: Օհանջանյան Յուլյան իրականացրել է վերլուծական դիտարկում՝ գնահատելով կնոջ դերը հասարակության և ռազմի պայմաններում։ Ձեռք է բերել քննադատական մտածողություն և սեփական տեսակետը հիմնավոր ներկայացնելու հմտություն։ Միավորել է խմբերի նյութերը մեկ ամբողջական ցուցադրության մեջ: Սահակյան Լիլիթը կազմակերպել և համակարգել է խմբային աշխատանքը, ամփոփել արդյունքները և ներկայացրել ընդհանուր եզրակացությունը։ Զարգացրել է համագործակցային, կազմակերպչական և հաղորդակցական հմտություններ։ Ներկայացրել է ամբողջ նախագիծը վերջնական ցուցադրության ժամանակ, գրում է եզրափակիչ խոսք՝ ամփոփոելով խմբի ձեռքբերումները:
| |
|
| |
| Դիտումներ: 133 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |




