«Հայաստանի բուսականության ընդհանուր բնութագիրը» թեմայով նախագծային աշխատանքի պաշտպանություն՝ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում

Դեկտեմբերի 18-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ նախագծային աշխատանքի պաշտպանություն:

«Հայաստանի բուսականության ընդհանուր բնութագիրը» թեմայով նախագծային աշխատանքը ղեկավարում էին «Կենսաբանություն» առարկայի ուսուցչուհի Մարինե Բաբայանը և «ԹԳՀԳ» առարկայի ուսուցչուհի Օլյա Ղուլյանը:

Նախագծային աշխատանքն իրականացրին 7-րդ «Բ» դասարանի աշակերտներ Սիրանուշ Հարությունյանը, Էմին Հայրապետյանը, Համլետ Խաչյանն ու Լենա Մարտիրոսյանը:

    

Նախագծային աշխատանքի հիմնախնդիրն էր՝

  • Զարգացնել «Հայաստանի բուսականության» նկատմամբ ճանաչողական հետաքրքրություն

Նպատակներն էին՝

  • Ամրապնդել ստացած գիտելիքները
  • Խրախուսել դրանց կիրառումը
  • Ուսումնասիրել Հայաստանի բուսականության բազմազանության պատճառները
  • Ստեղծել դասարանական առողջ մթնոլորտ
  • Ստեղծել հանդուրժող միջավայր
  • Առաջարկել տարբեր լուծումներ՝ վերհանվող խնդրի վերաբերյալ
  • Ուսումնասիրել Հայաստանում հանդիպող բույսերի հազվագյուտ և էնդեմիկ տեսակները
  • Տալ դրանց ճանաչելու հնարավոր ուղիները
  • Հավաքագրել համապատասխան գիտելիքներ
  • Վերհանել գիտական աղբյուրներում առկա տեղեկույթը

Խնդիրներն էին՝

  • Կոնկրետացնել հանձնարարությունը
  • Ապահովել ուսումնաօժանդակ նյութերով
  • Նախագծային աշխատանքը վերահսկել՝ չթելադրելով սեփական կարծիքը
  • Աշակերտներին ինքնուրույն աշխատելու հնարավորություն տալ
  • Օգնել, որպեսզի խմբի ավագը ճիշտ գնահատի խմբի անդամների կարողությունները

Վերջնարդյունքն էր՝

  • Հիմնավորել կենսաբանական գիտելիքների անհրաժեշտությունը
  • Հստակ ներկայացնել ուսումնասիրվող նյութը
  • Հիմնավորել սեփական կարծիքը
  • Ուշադիր լսել ընկերներին, որպեսզի վերջում կարողանան գնահատել:

    

Նախագծի ղեկավարի՝ Մարինե Բաբայանի կողմից կատարվել է նախագծի նախնական պլանավորում, աշակերտների ուղորդում, համացանցային հղումների, գրականության և այլ անհրաժեշտ տեղեկության տրամադրում: Նախագծային աշխատանքի իրականացման ընթացքում նախագծի ղեկավարի կողմից կատարվել է ձևավորող գնահատում, մասնագիտական խորհրդատվություն և համապատասխան հմտություն:

Նախագիծը բաղկացած էր հետևյալ փուլերից.
1. Կազմակերպչական փուլ

  • Ներկայացվել է նախագծի թեման, պարզաբանվել է իրականացման նպատակները, բնորոշվել է տեղեկատվական հիմքերը, բացատրվել է իրականացման փուլերն ու ժամկետները

2. Ախտորոշիչ փուլ

  • Պլանավորվել է պրոցեսը
  • Տրամադրվել է խորհրդատվություն
  • Կատարվել է պլանների ճշտում
  • Քննարկվել են գաղափարները
  • Առաջարկվել են նոր գաղափարներ

3. Առաջարկություն

  • Կազմակերպվել է նախագծի գործունեությունը, ձևավորվել է խումբ, բաշխվել է աշակերտների դերերը խմբում, պլանավորվել է նախագծի գործունեությունը և ներկայացման ձևերը

4. Իրականացման փուլ

  • Աշակերտներն ինքնուրույն են իրականացրել տեղեկատվության որոման գործընթացը: Ուսուցիչները հանդես են եկել որպես ուղորդող և խորհրդատու

5. Պատրաստման (նախապատրաստման) փուլ

  • «Կենսաբանություն» և «ԹԳՀԳ» առարկաների ուսուցիչների կողմից կատարվել են դիտումներ, տրվել են խորհուրդներ, նախապատրաստել են նածագծի պաշտպանությանը

6. Գնահատում, անդրադարձ

  • Մշակվել է գնահատման չափանիշները
  • Քննարկվել է ներկայացված նյութը
  • Հարցերի միջոցով ամփոփվել է թեման

«Հայաստանի բուսականության ընդհանուր բնութագիրը» թեմայով նախագծային աշխատանքի իրականացման համար աշակերտները պատրաստել են տեսանյութ՝ թեյերի մեջ օգտագործվող խոտաբույսերի վերաբերյալ, ինչպես նաև նոթատետր, որտեղ ընդրկված է Հայստանի հարուստ և բազմազան բուսականությունը:

Նախագծային աշխատանքի իրականացման ողջ ընթացքում աշակերտներից յուրաքանչյուրն ունեին առանձին աշխատանքներ.

  • Սիրանուշ Հարությունյանը հավաքագրել է տեղեկույթ Հայաստանի բուսականության բազմազանության պատճառների մասին (բնակլիմայական գոտիների բազմազանություն, բարդ երկրաբանական կառուցվածք, աշխարհագրական դիրք)
  • Էմին Հայրապետյանը տեղեկություն է հավաքել և ներկայացրել Հայաստանում հանդիպող բուսատեսակների վերաբերյալ
  • Համլետ Խաչյանը տեղեկություն է հավաքագրել Հայաստանի դեղաբույսերի մասին և ներկայացրել է այդ բույսերի բուժիչ և օգտակար հատկությունները
  • Լենա Մարտիրոսյանը հավաքագրել է տեղեկություններ Հայաստանում հանդիպող էնդեմիկ բույսերի վերաբերյալ

Նախագծային աշխատանքը միջառարկայական էր և իրականացվել է ԹԳՀԳ առարկայի հետ, որի ուսուցչուհի Օլյա Ղուլյանը աշակերտների հետ ունեցել է նախատեսված 1-ից ավել հանդիպում: Հանդիպումների ընթացքում Ղուլյանը հանդես է եկել որպես խորհրդատու և՛ տեսանյութի, և՛ նոթատետրի պատրաստման աշխատանքներում:

   

Նախագծային աշխատանքի արդյունքում աշակերտներն ունեցան ինքնուրույն աշխատելու հնարավորություն, ստեղծեցին առողջ մթնոլորտ և հանդուրժող միջավայր:

Սիրանուշ Հարությունյանը, այս ընթացքում առավել լավ ճանաչեց Հայաստանի բնաշխարհը, բնակլիմայական գոտիների բազմազանությունը և այդ ամենի ազդեցությունը Հայաստանի ֆլորայի վրա:

Էմին Հայրապետյանը, ուսումնասիրելով սեփական բնօրրանի բուսական աշխարհը, էլ ավելի կարևորոց կենսաբանական գիտելիքների անհրաժեշտությունը:

Համլետ Խաչյանը, ուսումնասիրելով հայկական լեռնաշխարհի դեղաբույսերը, կարողացավ անկաշկանդ և հստակ ներկայացնել ուսումնասիրած նյութը, ինչպես նաև հիմնավորել սեփական կարծիքը:

Լենա Մարտիրոսյանը, հավաքագրելով անհրաժեշտ գիտելիքներ Հայաստանի էնդեմիկ բույսերի վերաբերյալ, կարողացավ հասկանալ դրանց ճանաչելու հնարավոր ուղիները: 

Արդյունքում նախագծի մասնակիցները ձեռք բերեցին իրար լսելու, հանդուրժելու կարողություն, կարողացան ձևակերպել սեփական միտքը և անհրաժեշտության դեպքում օգնել միմյանց:

    

Ամփոփելով նախագծային աշխատանքը, աշակերտների կողմից իրականացված հետազոտության և վերլուծության արդյունքների հիման վրա կարելի է անել հետևյալ եզրակացությունները.

Հայաստանի բուսական աշխարհը տարատեսակ է և յուրահատուկ։ Այն պահպանելու համար կայուն զարգացման հայեցակարգը պետք է ներդնել թե՛մարդկանց առօրյայում, թե տնտեսության զարգացման հիմքում։ Օրինակ, հաճախ թեյաբույսերի արտադրության համար բույսերի հավաքը կատարվում է սխալ, չեն պահպանվում հավաքի կանոնները: Չի կարելի մի տարածքից հավաքել երեսուն տոկոսից ավել տվյալ բույսից, քանի որ շատ կարևոր է բույսի վերարտադրության համար սերմերով բազմացումը: Հասարակության հետագա զարգացումը պետք է դարձնել հնարավորինս կայուն։ Կայուն զարգացման հիմքը  գիտելիքն է և մարդկանց վերաբերմունքը բնության նկատմամբ։ Բուսական աշխարհի հանդեպ հոգատար վերաբերմունքը պետք է դասավանդվի վաղ տարիքից: Այս հարցում շատ կարևոր դեր են խաղում էքսկուրսիաներն ու քայլարշավները, որոնք օգնում են աշակերտներին ճանաչել հայրենի ֆլորան, ընկալել մարդու և բնության կապը, սովորել մաքուր պահել շրջակա միջավայրը։

Նախագծային աշխատանքի պրոդուկտը՝ այստեղ:

Կատեգորիա: ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (26.12.2023)
Դիտումներ: 558 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar