«Դադարեցնել բուլինգը» թեմայով դասընթաց՝ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում

Մայիսի 18-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց էին այցելել «Սոսե կանանց հիմնահարցեր» ՀԿ-ի ներկայացուցիչները, ովքեր «Դադարեցնել բուլինգը» ծրագրի շրջանակում դպրոցի 5-8-րդ դասարանների աշակերտների հետ անցկացրին դասընթաց:

    

Դասընթացի ընթացքում ցուցադրվեցին ծրագրի շրջանակներում պատրաստված անիմացիոն տեսանյութերը, որոնք ավելի ամրապնդեցին բուլինգի և կիբերբուլինգի մասին պատկերացումները: Աշակերտները մեծ ոգևորությամբ մասնակցեցին դասընթացին, արտահայտեցին իրենց կարծիքները և առաջ քաշեցին հետաքրքիր հարցադրումներ։

Դասընթացին մասնակցեցին նաև դպրոցի մանկավարժները:

Հանդիպումը նպատակ ուներ դադարեցնել բուլինգը դպրոցակաների շրջանում։

    

    

    

  
 

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (18.05.2023)
Դիտումներ: 431 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar