Դեկտեմբերի 13-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ նախագծային աշխատանքի պաշտպանություն: «Ֆրանսիայի խորհրդանիշները» թեմայով նախագծային աշխատանքը ղեկավարում էին «Ֆրանսերեն» առարկայի ուսուցչուհիներ Լուսինե Բաղդասարյանը, Գայանե Գրիգորյանը, «ԹԳՀԳ» առարկայի ուսուցչուհի Օլյա Ղուլյանը։ Նախագծային աշխատանքն իրականացրին 7-րդ «Ա», «Բ» և «Գ» դասարանների աշակերտներ Նարե Մինասյանը, Լիա Տատինցյանը, Սոֆի Գրիգորյանը, Շանթ Ավագյանը, Սուրեն Սիմոնյանը, Լևոն Հարությունյանը, Ալբերտ Ջավադյանը, Լիլիա Ասրյանն ու Իշխան Բազունցը։
Նախագծային աշխատանքի նպատակն էր՝
Արժեհամակարգ
Հմտություն
Կարողություն
Նախագծային աշխատանքի խնդիրներից էր՝
Նախապատրաստական փուլում հստակեցվել է աշխատանքի բովանդակությունը, ներկայացված թեմաներից ընտրվել է նախընտրելի թեման, որոշվել է նպատակը, հիմնախնդրի ներկայացման ձևը: Կազմվել է ուսումնական նախագծի պլան, թեմատիկ պլան և կատարվել է աշխատանքի բաժանում: Նախագծային աշխատանքի թեման ընտրվել էր «Ֆրանսիայի խորհրդանիշները», որն իրականացվել է 7-րդ «Ա», 7-րդ «Բ» և 7-րդ «Գ» դասարանների աշակերտների կողմից: Պլանավորման փուլում աշակերտների հետ քննարկվել է նախագծի թեման, տրվել են անհրաժեշտ լրացուցիչ տեղեկություններ, ապա դրվել են նպատակներ և խնդիրներ: Կատարվել է պլանի մշակում, աշխատող խմբի ձևավորում, ինչպես նաև`նախագծի ղեկավարի ընտրություն: Նախագծային աշխատանքն իրակացնելու համար կարևոր տեղ է զբաղեցնում ռեսուրսային ապահովվածությունը`համակարգչային սարքավորումներ, նկարներ, տեսանյութեր: Աշակերտների պարտավորությունների բաշխումը կատարվել է իրենց կողմից, հստակ սահմանվել է յուրաքանչյուր մասնակցի խնդիրն ու կատարելու ժամկետը: Հետազոտման փուլում աշակերտները գտել և հավաքագրել են տեղեկություններ` օգտագործելով գրականության աղբյուրները, զանգվածային լրատվամիջոցները, համացանցը: Արդյունքների քննարկման փուլում կատարվել է արդյունքների, գործընթացի քննարկում և գնահատում: Քննարկման ընթացքում գնահատվել են սովորողների ջանքերը, նրանց ստեղծագործական ունակությունները, տեղեկատվական աղբյուրների օգտագործման որակը, հաշվետվության որակը: Գնահատման փուլում կատարվել է յուրաքանչյուր աշակերտի գիտելիքների և կարողությունների համալիր գնահատում: Նախագիծն աշակերտներին հնարավորություն է տվել պատկերացում կազմել Ֆրանսիայի և նրա խորհրդանիշների մասին: Սովորողները տեղեկություններ են հավաքել ֆրանսիական մշակույթի, խորհրդանիշերի մասին: Նախագծային աշխատանքի ընթացքում աշակերտները սովորել են ինքնուրույն կազմակերպել և պլանավորել իրենց աշխատանքը, աշխատել խմբով, լսել միմյանց և կատարել քննարկումներ:
Լուսինե Բաղդասարյանը կազմակերպել և օգնել է աշակերտներին որոնելու անհրաժեշտ տեղեկույթի աղբյուրը, համակարգել է և խրախուսել, լսել սովորողների կարծիքները: Նախագծային աշխատանքի գործունեության ընթացքում ուշադրություն է դարձվել, թե ինչ ճանապարհով է ստացվել ցանկալի արդյունքը: Հանդիպումների ժամանակ ուսումնասիրվել և քննարկվել են աշակերտների կողմից ներկայացված փաստարկները, տեղեկությունները, թերություններն ու առավելությունները, տրվել խորհուրդներ՝ աշակերտներին նախապատրաստելով պաշտպանությանը: Աշխատանքի ընթացքում յուրաքանչյուր սովորող իրականացրել է նախագծային աշխատանքի պլանով սահմանված աշխատանքը: Աշակերտները պարբերաբար ցույց են տվել իրենց ստեղծագործական հնարավորություններն ու կարողությունները: Նրանք աշխատել են անհատական, ինքնուրույն, ակտիվ, յուրաքանչյուրն իր դերով, քննարկել են իրար հետ, որոնել, ուսումնասիրել, տարբերակել և նախապատրաստել նյութեր ներկայացման համար։ Իրականացվող աշխատանքների ընթացքում աշակերտների մոտ էլ ավելի է մեծացել հետաքրքրությունը Ֆրանսիայի պատմության և նրա խորհրդանիշների նկատմամբ: Միևնույն ժամանակ նախագծային աշխատանքն իրականացնելու ժամանակ սովորողներն էլ ավելի են մտերմացել, փորձել օգտակար լինել միմյանց, համախմբված լինելով մեկ ընդհանուր նպատակի շուրջ, կարողացել են ուսումնասիրել, բացահայտել, իրարից սովորել, գնահատել ընկերության արժեքը, հասկանալ դրա առավելությունները: Սովորողները նախագծային աշխատանքն իրականացնելու համար համացանցից գտել են հետաքրքիր տեղեկություններ ֆրանսիական մշակույթի, խորհրդանիշների մասին, որոնց արդյունքում էլ պատրաստվել է տեսասահիկ: Նախագծի իրականացման ամբողջ ընթացքում համատեղ աշխատանք է իրականացրել նաև «ԹԳՀԳ» առարկայի ուսուցչուհի Օլյա Ղուլյանն ու «Ֆրանսերեն» առարկայի ուսուցչուհի Գայանե Գրիգորյանը, որոնց հետ սովորողներն ունեցել են 2-ական հանդիպում։
Նախագծային աշխատանքի ընթացքում պարբերաբար իրականացվող քննարկումները, պարզաբանումները, ուղղորդումներն ու մյուս աշխատանքներն աշակերտների մոտ ձևավորեցին՝
Նախագծային աշխատանքի իրականացման ընթացքում` Սոֆի Գրիգորյանը և Սուրեն Սիմոնյանը հետազոտության ընթացքում կարողացան օգտագործել իրենց տեխնոլոգիական հմտություններն ու հավաքել, մշակել և համակարգել Էյֆելյան աշտարակի մասին տեղեկություններ: Օգտագործելով մի շարք ժամանակակից տեխնոլոգիաներ և գործիքներ աշակերտները կարողացան ստեղծել Էյֆելյան աշտարակի բարձր որակի եռաչափ մոդել, որը տպվել է եռաչափ տպիչի միջոցով։ Իսկ աշխտարակի եռաչափ պատկերն աշակերտները կարողացել են գտնել համացանցից։ Նրանք ձեռք բերեցին հետաքրքիր ծանոթություններ Ֆրանսիայի մշակույթի մասին: Հետազոտական աշխատանքն օգնեց նրանց համագործակցել և հաղորդակցվել խմբի անդամների հետ: Լիա Տատինցյանի և Շանթ Ավագյանի հետազոտման թեմաներն էին «Աքլոր»-ը, Զինանշանը և Օրհներգը: Նրանք`ձեռք բերելով գործնական հմտություններ, կարողացան ինքնուրույն հավաքագրել տեղեկություններ «Աքլոր»-ի, Զինանշանի և Օրհներգի մասին և ունենալ հետաքրքիր փաստեր: «Աքլոր»-ն աշակերտները պատրաստել են ինքնուրույն, կիրառելով իրենց հմտությունները։ Նախագծային աշխատանքն օգնեց աշակերտներին ձևակերպել և ազատ արտահայտել սեփական տեսակետը: Ալբերտ Ջավադյանը և Լիլիա Ասրյանը հավաքագրեցին Ելիսեյան դաշտերի և Ֆրանսիայի կարգախոսի մասին հետաքրքիր տեղեկություններ: Նրանք իրենց քննադատական մտածողության շնորհիվ, թիմային հետազոտության ընթացքում, կարողացան վեր հանել թերություններ և անել կառուցողական դիտողություններ: Հետազոտական աշխատանքի ընթացքում բացահայտվեց աշակերտների համառությունն ու ինքնավստահությունը: Իշխան Բազունցի հետազոտման թեման «Մադլեն» թխվածքաբլիթն էր և կիսալուսնաձև խմորեղենը: Հետազոտական աշխատանքը նրա մոտ ձևավորեց սեփական ժամանակը տնօրինելու կարողություն, ինչպես նաև համարժեք գնահատել իր և դասընկերների աշխատանքը`շեշտը դնելով դրականի վրա: Նախագծային աշխատանքի պլանում սահմանված, ակնկալվող արդյունքը՝ ֆրանսիական խորհրդանիշների նախանմուշն է․ «Աքլոր», ֆրանսիական դրոշ՝ պատրաստված աշակերտների կողմից, Էյֆելյան աշտարակի եռաչափ մոդել՝ տպված 3D տպիչի միջոցով): Որպես վերջաբան Դպրոցականների նախագծային գործունեությունը` որպես ուսուցման մեթոդ, նրանց մեջ ստեղծում է կարևոր նախադրյալներ` ձևավորելու և զարգացնելու համար թե՛ առարկայական կարողությունները, թե՛ ընդհանուր ուսումնական կարողությունները: Ժամանակակից դպրոցում նախագծային գործունեության օգտագործումն ուսուցման ընթացքում դառնում է ավելի արդիական: Նախագծային մեթոդը թույլ է տալիս ինտեգրել տարբեր տիպի գործունեություններ`դարձնելով ուսուցման գործընթացն ավելի հետաքրքիր և, հետևաբար, ավելի արդյունավետ: Այն ուսուցչին հնարավորություն է տալիս ոչ ստանդարտ մոտեցում ցուցաբերել դասարանական աշխատանքներին: | |
| |
Դիտումներ: 14 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |