Հարգելի գործընկերներ, ստորև ներկայացված է 2021-2022 ուսումնական տարվա ուսումնական շաբաթների տևողությունը՝ ըստ դասարանների:

Այստեղ ներկայացված ինֆորմացիան ձեզ հնարավորություն կտա ավելի ճիշտ պլանավորել ուսուցման պրոցեսը, թեմաները, ճիշտ գրել օրացուցային-թեմատիկ պլանների օրերը:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

2021-2022 ուսումնական տարվա պարապմունքները սկսվում են 2021 թ. սեպտեմբերի 1-ին, ավարտվում 2022 թ. մայիսի 27-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա և մայիսի 30-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ ապահովելով առնվազն 30 ուսումնական շաբաթ` առաջին, 32` երկրորդ և 34՝ երրորդից տասներկուերորդ դասարանների համար:

2021-2022 ուսումնական տարվա ուսումնական շաբաթների քանակը՝

  • 1-ին դասարան՝ 14 շաբաթ 3 օր (1-ին կիսամյակ), 16 շաբաթ (2-րդ կիսամյակ)։ Ընդամենը՝ 30 շաբաթ 3 օր
  • 2-րդ դասարան՝ 15 շաբաթ 3 օր (1-ին կիսամյակ), 17 շաբաթ (2-րդ կիսամյակ)։ Ընդամենը՝ 32 շաբաթ 3 օր
  • 3-9-րդ դասարաններ՝ 15 շաբաթ 3 օր (1-ին կիսամյակ), 19 շաբաթ (2-րդ կիսամյակ)։ Ընդամենը՝ 34 շաբաթ 3 օր։

1-ԻՆ ԴԱՍԱՐԱՆ

  • 1-ին դասարանում 30 ուսումնական շաբաթ, 3 օր:
  • 30 ուսումնական շաբաթը լրանում է մայիսի 24-ին (հաշվի առնելով սեպտեմբերի 1-ը, 2-ը, 3-ը): 
  • 3 օրը՝ մայիսի 25, 26, 27։


2-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ

  • 2-րդ դասարանում 32 ուսումնական շաբաթ, 3 օր:
  • 32 ուսումնական շաբաթը լրանում է մայիսի 24-ին (հաշվի առնելով սեպտեմբերի 1-ը, 2-ը, 3-ը): 
  • 3 օրը՝ մայիսի 25, 26, 27։


3-9-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐ

  • 3-9-րդ դասարաններում 34 ուսումնական շաբաթ, 3 օր:
  • 34 ուսումնական շաբաթը լրանում է մայիսի 24-ին (հաշվի առնելով սեպտեմբերի 1-ը, 2-ը, 3-ը): 
  • 3 օրը՝ մայիսի 25, 26, 27։


Այս էջը հասանելի է միայն հղումով և նախատեսված է ներքին շրջանառության համար: