Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի բարեկամ Արման Լալաբեկյանը 1-ին դասարանցիների համար ամանորյա նվերներ էր պատրաստել

Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 1-ին դասարանցիների համար կազմակերպվել էր տարեմուտի տոնական միջոցառում, որի ընթացքում նրանց հյուր էր եկել Ձմեռ պապը:

Երեխաներն ասմունքեցին, երգեցին ու պարեցին, որից հետո Ձմեռ պապը բաժանեց 1-ին դասարանցիների ամանորյա նվերները:

Դպրոցի 1-ին դասրանների թվով 92 աշակերտների համար ամանորյա նվերներն ուղարկել էր 1-ին «Ա» դասարանի ծնող, դպրոցի բարեկամ Արման Լալաբեկյանը:

  

Դպրոցի տնօրեն Դավիթ Կոստանդյանը, ամբողջ մանկավարժական կոլեկտիվն ու 1-ին դասարանցիների ծնողներն իրենց շնորհակալությունն են հայտնում դպրոցի բարեկամ Արման Լալաբեկյանին, ամանորյա միջոցառումը երեխաների համար տոն դարձնելու, նրանց ուրախացնելու համար: 

Միջոցառման ավարտին առաջինների ծնողների անունից դպրոցի տնօրինությանն ու Արման Լալաբեկյանին ուղղված շնորհակալական խոսքով հանդես եկավ 1-ին «Բ» դասարանի ծնող Արշալույս Երիցյանը:

  

  

  

  

  

  

  

  

  
 

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (23.12.2021)
Դիտումներ: 489 | Վարկանիշ: 3.5/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar