Թումանյանի 156-ամյակին նվիրված միջոցառում՝ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 3-րդ «Ա» դասարանում

Օրը Թումանյանական էր Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում։ 3-րդ «Ա» դասարանի աշակերտները, դասվար Նունե Գալստյանի ղեկավարությամբ, պատրաստել էին գեղեցիկ միջոցառում՝ նվիրված Ամենայն հայոց բանաստեղծի 156-ամյակին։ 

Դպրոցում թևածում էր թումանյանական ոգին, նրա խոսքն ապրեցնում է մեզ, հեքիաթներն ապրում են մեր երևակայության մեջ, իսկ ոգին ոգեկոչում սերնդեսերունդ։ Թումանյանի լույսը ջերմացնում է մեզ. իմաստությունն ուղեկցում մեր ուղին։ 

Աշակերտները մեծ սիրով ու ակնածանքով ներկայացրին Թումանյանի ստեղծագործությունները։ Պատմության անիվը կարծես պտտվել էր, Մեծն Թումանյանը ներկա էր ցերեկույթին։ 

Իր հերոսներին խրախուսեց, իսկ ներկաներին ավանդեց. «Աշխատեք ձեր սիրտը պահել մաքուր ու լիքը` ամենալավ ու ամենաբարի զգացմունքներով, աշխարհին ու մարդուն նայեցեք բարի սրտով, պայծառ հայացքով»։

    

    

    

    

  

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (21.02.2025)
Դիտումներ: 166 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar