«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի համայնքային փուլում դպրոցի 7-9-րդ դասարանցիները գրանցեցին իրենց առաջին հաղթանակը
Փետրվարի 24-ին Գորիսի Սերո Խանզադյանի անվան թիվ 6 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի առաջին՝ համայնքային փուլը՝ 7-9-րդ դասարանների աշակերտների մասնակցությամբ: Խաղերի արդյունքում Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի թիմը գրանցեց իր առաջին հաղթանակը։ Մրցումների նպատակն է՝ դպրոցականների շրջանում զարգացնել բասկետբոլը, հայտնաբերել տաղանդավոր, հեռանկար ունեցող մարզիկների՝ հետագայում Հայաստանի Հանրապետության առաջնություններին մասնակցող թիմերում ընդգրկելու նպատակով, ամրապնդել դպրոցահասակ երեխաների առողջությունը, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի բարձրացումը, առողջ ապրելակերպի ձևավորումը, ֆիզիկապես առողջ և բարոյապես կայուն սերնդի ձևավորումը:
| |
| |
Դիտումներ: 210 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |