«Ջուրը կյանք է» խորագրով դաս-միջոցառում՝ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 3-րդ «Գ» դասարանում
Մարտի 10-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 3-րդ «Գ» դասարանի աշակերտները դասվար Կարինե Մալխասյանի կազմակերպմամբ անցկացրին տեղեկատվական դաս-միջոցառում «Ջուրը կյանք է» խորագրով։ Միջոցառումը հագեցած էր տեղեկատվական ինֆորմացիայով, գործնական փորձերով, դերային խաղիկ֊երգով։ Աշակերտները ներկայացրին ջրի կարևորագույն հատկությունները, հիմնախնդիրները և ջրի՝ որպես սպառվող ռեսուրսի մասին տեղեկություններ։ Դասվար Կարինե Մալխասյանն իր խոսքում նշեց, որ ջրի պահպանության և խնայողաբար օգտագործման մշակույթը պետք է ձևավորել վաղ տարիքից։
| |
| |
Դիտումներ: 230 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |