Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 1-ին «Գ» դասարանում մայիսի 16-ին կազմակերպվել էր Այբբենարանի տոնին նվիրված միջոցառում։ Դասվար Տաթևիկ Փարսադանյանի ջանքերով աշակերտների համար ստեղծվել էր տոնական մթնոլորտ՝ ի նշան այբբենարանն ավարտելու և գրագիտության առաջին մեծ հաջողության։ Միջոցառման ընթացքում փոքրիկները հանդես եկան գեղեցիկ ու հագեցած ծրագրով՝ արտասանեցին բանաստեղծություններ, երգեցին, պարեցին և ցուցադրեցին իրենց՝ տառաշխարհում կատարած ուղու արդյունքները։ Յուրաքանչյուր ելույթ վկայում էր այն մասին, թե որքան սիրով ու նվիրումով են նրանք անցել այս փուլը։ Դասվար Տաթևիկ Փարսադանյանը շնորհավորեց երեխաներին՝ շեշտելով, որ այբբենարանի ավարտը ոչ թե ավարտ, այլ նորի սկիզբ է գիտելիքի ճանապարհին։ Նա նաև շնորհակալություն հայտնեց ծնողներին՝ համագործակցության և աջակցության համար։ Միջոցառումն անցավ ջերմ ու ուրախ մթնոլորտում՝ երեխաների դեմքին տարած ժպիտով և բազմաթիվ հուշերով, որոնք դեռ երկար կմնան նրանց սրտերում։
| |
| |
Դիտումներ: 175 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |