Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի թիմը փայլեց բասկետբոլի լիգայի եզրափակչում. Բախշյանականների հաղթական մեկնարկը՝ դեպի մրցանակային փուլ

Հունիսի 17-ին Երևանի «Միկա» մարզահամալիրում անցկացվեց ՀՀ վարչապետի հովանու ներքո կազմակերպվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» 2025 թվականի եզրափակիչ փուլի՝ փլեյ օֆֆի հանդիպումների շարքը։ Մրցումներին մասնակցում էին Հայաստանի տարբեր մարզերի 16 լավագույն դպրոցական թիմեր, այդ թվում՝ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 13-15 տարեկան աշակերտները (7–9-րդ դասարաններ):

Բախշյանական թիմը ցուցաբերեց կամք, սպորտային վարպետություն ու թիմային համախմբվածություն՝ հաղթելով Վայքի հիմնական դպրոցի թիմին վստահ՝ 36:18 հաշվով։ Այս հաղթանակը նրանց ճանապարհ է բացում դեպի հաջորդ փուլ, որտեղ թիմը կպայքարի մրցանակային հորիզոնականների համար։

Յուրաքանչյուր տարիքային խմբում պայքարի մեջ են մտնում 16 թիմեր։ Խմբային փուլի հաղթողները կհասնեն փլեյ-օֆֆ փուլին, որը կանցկացվի հունիսի 19-21-ը։ Եզրափակիչ և երրորդ տեղի հանդիպումները կանցկացվեն հունիսի 22-ին։ 

Դպրոցի թիմի մարզիչն է «Ֆիզկուլտուրա» առարկայի ուսուցչուհի Աննա Աբգարյանը:

Սպորտային միջոցառման ընդմիջումներին ներկաները հնարավորություն ունեցան վայելել մշակութային գեղեցիկ պահեր. «Լիլի Նարինյան» պարային դպրոցի սաները զարդարեցին խաղերի միջանցիկ դադարները իրենց գեղարվեստական, հմայիչ համարներով՝ ստեղծելով ջերմ ու ոգեշնչող մթնոլորտ։

Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի ղեկավարությունն իր շնորհակալությունն է հայտնում «Լիլի Նարինյան» պարային դպրոցի ողջ թիմին և գեղարվեստական ղեկավար Լիլի Նարինյանին՝ մշտապես դպրոցի կողքին լինելու և աշակերտների կրթամշակութային զարգացմանը նպաստելու համար։

    

    

    

    

    

    

    

    

  

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (18.06.2025)
Դիտումներ: 175 | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar