|
Սեպտեմբերի 19-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում կայացավ իրազեկման միջոցառում՝ կազմակերպված «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներ Գրիգոր Դոմբաևի և Տարոն Գասպարյանի կողմից։ Միջոցառման հիմնական նպատակն էր բարձրացնել բնակչության, հատկապես աշակերտների իրազեկվածությունը ականների և պատերազմի պայթյունավտանգ մնացորդների մասին՝ ներկայացնելով դրանց առաջացրած վտանգները և անվտանգ վարքագծի կանոնները։ Դասընթացի ընթացքում սովորողները ծանոթացան ականների տարբեր տեսակներին, նրանց վտանգավորության աստիճանին և այն իրավիճակներին, որտեղ կարող են հանդիպել դրանց։ Հատուկ ուշադրություն դարձվեց ճիշտ վարքագծի և անվտանգության կանոններին՝ ականների հայտնաբերման կամ դրանց առկայության կասկածի դեպքում։ Աշակերտների բարձր հետաքրքրվածությունը և թեմայի շուրջ հարցերն առավել ընդգծեցին նման իրազեկման կարևորությունը։ Ներկայացված պատասխանները ցույց տվեցին, որ նման միջոցառումները կարևոր դեր ունեն անվտանգության մշակույթի ձևավորման, անհատական պատասխանատվության և զգոնության բարձրացման գործում։
| |
|
| |
| Դիտումներ: 157 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |




