Անկախության ոգով տոգորված միջոցառում Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 4-րդ «Գ» դասարանում

Սեպտեմբերի 23-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 4-րդ «Գ» դասարանում կազմակերպվեց ներդասարանական միջոցառում, որը նվիրված էր Հայաստանի Հանրապետության անկախության օրվան։

Միջոցառման նպատակը դեռ վաղ տարիքից հայրենասիրության սերմանումն էր, ազգային ինքնության արժևորումը և ազատության հանդեպ սիրո ու պատասխանատվության ձևավորումը։

Դասվար Կարինե Մալխասյանը, դիմելով իր սաներին, մեջբերեց Վազգեն Սարգսյանի խրատական խոսքերը․ «Եթե մեզանից յուրաքանչյուրը մտածի, որ այս երկրի ճակատագիրը կախված է մի մարդուց և այդ մարդը հենց ինքն է, հզոր Հայաստանն իրողություն կդառնա»։

Այս միտքն ընդգծեց, որ հայրենիքի ուժը յուրաքանչյուրիս ներդրած ջանքերի ու նվիրումի մեջ է։

Աշակերտները ոգևորված ներկայացան ասմունքով, հայրենասիրական երգերով ու ազգային պարերով՝ արտահայտելով իրենց սերը և շնորհավորանքը Հայաստանի անկախության առթիվ։

    

   

    

    

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (23.09.2025)
Դիտումներ: 151 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar