Բախշյանականները ներկա գտնվեցին «…իսկ դրսում ձյու՜ն է գալիս» ներկայացմանը

Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտները, դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանի, ՄԿԱ գծով համակարգող Արմիդա Գևորգյանի, ինչպես նաև դասղեկների, ուսուցիչների և ծնողների ուղեկցությամբ, այցելեցին Գորիսի պետական դրամատիկական թատրոն՝ դիտելու Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի հյուրախաղային ներկայացումը։

Բեմում ցուցադրվեց ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանի բեմադրած «…իսկ դրսում ձյու՜ն է գալիս» կատակերգական ներկայացումը։ Գլխավոր դերերում հանդես եկան Արման Նավասարդյանը, Վարշամ Գևորգյանը և Ստեփան Ղամբարյանը, իսկ փոքրիկ դերով ներկայացմանը մասնակցեց նաև հենց ռեժիսորը՝ Դավիթ Հակոբյանը։

Ներկայացումը, որ համեմված էր հումորով և մարդկային անկեղծությամբ, հանդիսատեսին պարգևեց բարձր տրամադրություն ու մտորելու առիթ։

Աուտիզմ կամ պարանոյա հիվանդությամբ տառապող Չիկոն՝ պատմության գլխավոր հերոսը, իր յուրահատուկ աշխարհում եղբայրներին ստիպում է տունը վերածել խաղահրապարակի։ Անդադար ծիծաղ առաջացնող կոմեդիան անսպասելիորեն ավարտվում է դրամատիկ նոտայով՝ հիշեցնելով, որ թատերական արվեստը միայն զվարճանք չէ, այլ նաև հոգևոր զարթոնք։

Բախշյանականները թատրոնից հեռացան լեցուն տպավորություններով՝ վերապրելով ներկայացման հերոսների հույզերն ու բացահայտելով բեմի կախարդանքը։

    

    

    

    

    

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (12.10.2025)
Դիտումներ: 184 | Վարկանիշ: 5.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar