|
Օրերս Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 1-ին «Գ» դասարանում դասվար Արմինե Հարությունյանի նախաձեռնությամբ անցկացվեց գեղեցիկ և հիշարժան միջոցառում՝ «Աշնան հրաշքները» խորագրով։ Միջոցառումը առանձնահատուկ էր իր ձևաչափով՝ այն կազմակերպվել էր Հին Գորիս պատմական բնակատեղիում՝ գեղատեսիլ բնության, ժայռերի և մշակութային միջավայրի մթնոլորտում։ Փոքրիկները մեծ սիրով ներկայացրին աշնան գույներն ու տրամադրությունը՝ երգերով բանաստեղծություններով և պարերով։ Տոնական տրամադրությանը միացան նաև ծնողները՝ դարձնելով օրն իսկապես տպավորիչ և ջերմ: Միջոցառման ընթացքում կազմակերպվեց նաև այցելություն Հին Գորիսի Սուրբ Հռիփսիմե եկեղեցի, որտեղ երեխաները մոմ վառեցին և արտահայտեցին իրենց մաքուր ու անկեղծ ցանկությունները։ Օրը վերածվեց մի յուրատեսակ էքսկուրսիայի, որը նպաստեց աշակերտների հոգևոր արժեքների ճանաչմանը, գեղագիտական դաստիարակությանը և թիմային համագործակցության ձևավորմանը։
| |
|
| |
| Դիտումներ: 57 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |




