Մայիսի 21-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ նախագծային աշխատանքի պաշտպանություն: «Բնապահպանությունը մաթեմատիկոսի աչքերով» թեմայով նախագծային աշխատանքը ղեկավարում էին «Աշխարհագրություն» առարկայի ուսուցչուհի Հերմինե Ալավերդյանը, «Մաթեմատիկա» առարկայի ուսուցչուհի Սիրուշ Բաղդասարյանը, «ԹԳՀԳ» առարկայի ուսուցչուհի Օլյա Ղուլյանը: Նախագծային աշխատանքն իրականացրին 7-րդ «Գ» դասարանի աշակերտներ Ալեքս Տոռոզյանը, Արկադյա Ճաղարյանը, Ռիմա Միխայելյանը, Ալեքս Միկա Ավանեսյանը և Արփինե Մկրտչյանը:
Նախագծային աշխատանքի հիմնահարցը (հիմնախնդիրը)`
Նախագծային աշխատանքի նպատակը՝
Արժեհամակարգ
Հմտություն
Կարողություն
Նախագծային աշխատանքի վերջնարդյունքներից էր՝
Նախագծի իրականացման արդյունքում աշակերտների մոտ ձևավորվել են Հանրակրթական հիմնական ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող հետևյալ վերջնարդյունքները`
Նախագծի իրականացման արդյունքում աշակերտների մոտ ձևավորվել են`
Յուրաքանչյուր նախագիծ սովորողի և մանկավարժի համատեղ, համակարգված գործողությունների արդյունք է, քանի որ ուսուցիչը սովորողին օգնում է տեղեկույթի յուրացման գործում, կարգավորում, ամբողջ գործընթացը, խրախուսում, ապահովում հետադարձ կապը: Նախագծային գործունեության մեջ ինքնակրթության և ինքնազարգացման մեխանիզմը գործողության մեջ է դրվում ձևավորված ակտիվ ճանաչողական հետաքրքրությունների և անձի զարգացման մակարդակի միջև առկա հակասությունների միջոցով: Այդ հակասությունը ծնվում է հետաքրքրությունները բավարարելու պահանջից: Պետք է հաշվի առնել նաև, որ ուսումնական նախագծի իրականացման ժամանակ կարևորվում են ինչպես ընթացիկ աշխատանքները, այնպես էլ արդյունքներն ու դրանց ներկայացումը: Ուստի ցանկալի է, որ ուսումնական նախագծի նախապատրաստական փուլից սկսած մինչև ամփոփում և վերլուծություն յուրաքանչյուր սովորող, ինչպես նաև նախագիծը ղեկավարող ուսուցիչը (ները) պարբերաբար գրառումներ կատարեն՝ ինքնագնահատման և գնահատման ժամանակ տվյալներն օգտագործելու նպատակով: Կազմվել է ուսումնական նախագծի պլան, թեմատիկ պլան և կատարվել է աշխատանքի բաժանում: Նախագծային աշխատանքն իրականացվել է 7-րդ «Գ» դասարանի աշակերտների կողմից:
Նախագծային աշխատանքի փուլերը՝
Ամփոփիչ փուլ
Ալեքս Միկա Ավանեսյանը հավաքագրել է տեղեկույթ այն մասին, թե ինչ վիճակագրական տվյալներ կան վտանգավոր արտանետումների մասին, մաթեմատիկական հաշվարկ է կատարել դրանց ծավալների մեծացման և ապագա բնապահպանական խնդիրների լուծման վերաբերյալ: Հաշվարկել է, թե քանի ծառ պետք է կտրվի յոթերորդ դասարանցու դասագրքերի հավաքածուն հրատարակելու համար: Համապատասխան հաշվարկները ներկայացրել են աղյուսակի տեսքով: Առաջադրել է խնդրի լուծման սեփական ուղիներ: Կատարել է հաշվարկներ, թե ինչքան թունավոր գազ է մեքենան արտանետում այն փողոցում, որտեղ գտնվում է դպրոցը: Եվ արդյոք այն գերազանցում է ընդունված չափանիշները: Նախագծային աշխատանքի արդյունքում նրա մոտ ձևավորվել է ինքնուրույն մաթեմատիկական հաշվարկներ կատարելու, արագ կողմնորոշվելու, կարևոր տեղեկություն առանձնացնելու կարողություններ: Ռիմա Միխայելյանը հավաքագրել և ուսումնասիրել է հասանելի տեղեկույթ այն մասին, թե ինչպես է տոկոսների իմացությունն օգնում հաշվարկել բնապահպանական խնդիրները, տվել դրանց կանխատեսման վերաբերյալ տվյալներ և առաջարկել լուծումներ: Կազմել է տոկոսների իմացության վերաբերյալ բնապահպանական խնդիր, որը ներկայացված է նախագծի վերջնական պրոդուկտում: Արդյունքում նրա մոտ ձևավորվել է տոկոսների հետ կապված խնդիրներին լուծում տալու հմտություն, մաթեմատիկական կարողունակություն: Ալեքս Տոռոզյանը հավաքագրել և ուսումնասիրել է տեղեկույթ այն մասին, թե ինչպես է հանրահաշվական պրոգրեսիան կիրառվում բնապահպանական խնդիրների գնահատման ժամանակ: Կազմել է Կարմիր գրքում ներառված բույսերի և կենդանիների դինամիկ շարժի վերաբերյալ խնդիր, որը ներկայացված է նախագծի վերջնական պրոդուկտում: Արդյունքում նրա մոտ ձևավորվել է սեփական տեսակետը հիմնավորելու ու պնդելու կարողություն, համագործակցելու, արագ տրամաբանելու, սեփական դատողություններով խնդիրներ կազմելու ունակություններ: Արփինե Մկրտչյանը հավաքագրել և ուսումնասիրել է Աֆրիկայում անտառների, մոլորակի ամենահին ծառի, աֆրիկյան ֆիկուսի մասին հետաքրքիր տեղեկություն: Խմբի մյուս անդամների հետ միասին կազմել է խնդիրների օրինակներ, որոնք մաթեմատիկական լուծումներ են առաջադրում բնապահպանական խնդիրներին: Նրա մոտ ձևավորվեցին փաստերը համակարգելու, թիմում աշխատելու, մտքերը կանոնակարգելու ունակություններ: Արկադյա Ճաղարյանը հավաքագրել և ուսումնասիրել է մաթեմատիկական խնդիրների օրինակներ, որոնք կապված են բնապահպանության հետ, ներկայացրել փափկամարմիններին որպես մեր ջրամբարների իսկական բիոֆիլտրերի, որոնք ընդունակ են կլանել և կուտակել ծանր մետաղներ իրենց օրգանիզմում և իրենց միջով անցկացնել օրական մինչև 70 լիտր ջուր։ Արդյունքում նրա մոտ զարգացան քննադատական մտածողությունն ու վերլուծելու կարողությունները: Աշակերտները եզրահանգել են, որ ներկայացված թեման շատ արդիական է 21-րդ դարում։ Մարդիկ չեն մտածում, թե օրական որքան աղբ է նետվում շրջակա միջավայր, որքան ջուր է իզուր կորչում, քանի ծառ է հատվում, քանի բույս է արմատախիլ արվում, քանի կենդանի է ոչնչացվում, երբեմն՝ շատ հազվադեպ: Այս ցանկը, ցավոք, կարելի է երկար շարունակել, և վերը նշվածներից յուրաքանչյուրում բազմաթիվ հարցեր կան` քանի՞, որքա՞ն, ինչու՞… Այս բնապահպանական հարցերի պատասխանները շատ դեպքերում կարող է տալ մաթեմատիկան: Ամբողջ խումբը մասնակցել է խնդիրների կազմման և դրանց լուծմանն ուղղված աշխատանքներին: Աշխատանքի ընթացքում յուրաքանչյուր սովորող իրականացրել է նախագծային աշխատանքի պլանով սահմանված իր բաժինը: Նախագծի կատարման ընթացքում հստակ երևացել են աշակերտների տրամաբանական և քննադատական մտածողության որակները, պատասխանատվության չափը, համագործակցելու, ուրիշներին լսելու կարողությունները: Պաշտպանության ընթացքում աշակերտները ներկայացրել են նախագծի ընթացքում ծագած դժվարությունները, ինչպես նաև պատասխանել են տրված հարցադրումներին` որքանով է օգտակար նախագծին մասնակցելը, ինչ են սովորել, ինչպես են աշխատել, ինչ նոր գաղափարներ ունեն նախագծի շարունակական լինելու հետ կապված: Նախագծային աշխատանքի պաշտպանության նպատակով աշակերտների կողմից պատրաստված տեսասահիկը կարող եք տեսնել այստեղ: Նախագծային աշխատանքի տեղեկատվական թերթիկը կարող եք տեսնել այստեղ:
| |
| |
Դիտումներ: 440 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |